* * *
Սիրել եմ սերն երեսին,
ռեհան թերն երեսին,
Ով իմ սիրածն ինձ չի տա,
ասսու կրակն երեսին։
Յերեխեն ձեռը տարավ ու հանեց մի աղջկա մատանիք։ Ամեն մի տեղից ձեն տվին.— Աչքդ լիս, լավ կլինի բանդ, վիճակդ լավ դուս եկավ։ Հետո Խանումը մի տուն ել բան ասեց, մինն ել դուս եկավ, համա չի սազեց։ Խեղճ վիճակի տերը սկսեց նոթերը կիտիլ ու հոգեց քաշելով հետ քաշվիլ ղրաշ. համա քեյվանի կնտնիքը ասին, վոր մեկել քցեն բղղի մեջը, բալքի սխալվեց։
Հետո ամեն կնիկ մի մին դհից մի բան ասեցին. վոտի վիճակը
լավ դուս եկավ, վորինը վատ։ Վերջը Խանումն ասեց.
* * *
Յերթիկ յերթիկ բռնել ես,
յերթկատակին կաննել ես,
Իմ նանը քեզ աղջիկ չի տալ,
անուշ քունդ կտրել ես։
Արի քոռ թալահը (կույր բախտ) տես, վայ նրան, ինչ աստված
չի հաջողի. ես վայը Վարդիթերի գլխին եկավ. եդումը դրա
մատանիքը դուս եկավ։ Ամենն ել մտիկ տվին խեղճ աղջկա յերեսին,
վոր հենց տեսավ իր մատանիքը թե չե, աչքերից գլգլալով
վեր ածեց ու հենց ուզում եր առնիլ գնալ հետ. մերը մին ել քցիլ
տվեց, թե ինչ ա, բալքի աստծու աչքը վրեն քաղցրանա, աղջկա
սրտովն ըլնի վիճակը։
Մի քանիսիցը հետը մին ասեցին.
* * *
Ծաղիկ ունիմ ալա յա,
ալա չի ալվալա յա.
Յար բռնիլը լավ կըլի,
բաց թողալը բալա յա։
Ելի յերեխեն ձեռը տարավ, բղղիցն ելի իրանը դուս եկավ.
ջըլիս սիրտը կոտրած, աչքերը գետինը քցած՝ ասեց. — Մին ելքցեցեք,
հանքն իրեքումն ա, բալքի ո՞վ գիտա, իմ վիճակն ըսենց ա։
Վերջը մին ել ասեցին.
* * *
Ես որ ուրբաթ ա, պաս ա,
ծոցինդ երծաթե թաս ա.
Հոգիդ դատի, վարդապետ,
խիստ իր ասում չըհաս ա։
Մարդի բան վոր մի հետ թարսվի, ոխտը տարի յել չարչարվես,
չես կարող դրստիլ. ես ել մեր խեղճ աղջկանը դուս եկավ։ Ամենքը
ջուր դառան ու սառած մնացին իրար յերեսին մտիկ տալով. տեսան,
վոր աղջիկը ռանգը ջլիս քցեց, սկսեցին ամենքը մի դհից սիրտ