Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/741

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


Բայց Լոք սարերի կանաչ լանջերում
մի բինա յել կա, վոր դեռ չի քնում.
այնտեղ խարույկի շուրջը բոլորած՝
տեսած ու լսած արկածն են պատմում,
և մեծ ու փոքր ականջներ լարած՝
աշուղ Գիքոյի յերգերն են լսում։
Պատմում ե, յերգում աշուղն անցյալից,
ձորերում տեսած հին իգիթներից,
կրակին գցած-կաղնի մեծ գերան՝
սարվորն ել արթուն լսում ե նրան։
«Լսե՞լ եք, տղերք, ում ալաչուխն ե
Լալվարին բազմած արծվի նման.
լսե՞լ եք՝ են ում ոջախի ծուխն ե
խեղճ ու նաչարին միշտ լինում դարման
լսե՞լ եք՝ ինչպես բազեն ինքնակամ
նրանից ազատ վորս չի պտրտում.
նրա մի ձենը, անունը անգամ
մարդուն, հարամուն սարսափ են ազդում։
Յեվ ուզում ե միշտ ամեն մի սարվոր
են ալաչուխին լինել դրացի,
հիշելով նրա տիրոջն ալևոր,
առանց որհնելու չի նստում հացի»։
Տղերքն զմայլած աշուղի սազով՝
փարվեցան նրա զառամած, վզով՝
— Շատ բան ենք լսել Ավագի մասին,
բայց դեռ կարոտ ենք նրա յերեսին.
քնած թե արթուն, թեկուզ յերազում՝
ամենքն ել նրա մասին են խոսում.
պատմում են ահով դաշտին ու սարին.
թե ինչպես ե նա պատժում միշտ չարին,
թե ինչպես երեն փախչելիս հովտում՝
հեռվից ել նրա ձենն ե ճանաչում։
Բայց ապի, ապի, չենք տեսել նրան,
յերգիր Ավագից միքանի բերան.
մենք կտանք առատ քեզ յեղ ու պանիր,
դու իգիթներին լավ գովաբանիր»։
Ցեվ նա լարելով նորից սիմերը
յերգում ե՝ վորքան քաջ են հնետրը.
«Ավազ-վորսկանի անունն ե մենակ
սարերին հայտնի ամեն մի մարդու.
Ավագ-վորսկանի գոչյունն ե մենակ
Լալվարի գոռող վորոտից աղդու
մանուկ օրերիդ նա վորբ մնալով,
ապրել և ինչպես սև ամպը սարին.
որոր ե յերգ,ել քամին սուլելով,
և նա ննջել ե մամռոտած ժայռին.