Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/744

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


մի խամ, չնստված վայրի քուռակի
ամեն կողմից ել կալմեջ են անում.
ով նրան մենակ բռնի ու թամբի,
նա մի քալազի նամառ ե տանում.
բայց տաքացել ե, կատաղել խամ ձին.
տղերանց վրա ծառս-ծառս ե լինում.
յերկար քամանդը քաշելով վզին,
խեղդում են նրան և թամբը դնում,
զուռնան ել՝ թողած մի կողմը լախտին,
փչում ե արդեն տաք-տաք ջիրիդին.
տղերքը միմյանց առաջ են քշում,
ծերերը դարձյալ խոր ախ են բաշում։
Իսկ հարս ու աղջիկ սափորը ուսին՝
գնում են խումբ-խումբ աղբյուրը ջրի.
դողում են նրանց ժպտուն յերեսին
բոլոր գույները Գուգարք լեռների.
և բյուր ծաղկանիշ նախշուն շորերով
անցնում են նրանք ուղին հոտավետ,
և թարմ կուսական հմայիչ բույրով
մրցում են սարի ծաղիկների հետ,
Յեռում ե խաղը հարսների դիմաց,
նայում են միմյանց աչքերի տակով,
կարմրում են, ժպտում կույսերը կամաց,
անցնելով անուշ սիրո տրոփով։


ԱԼՎԱՐԴԻ ՓԱԽՈՒՍՏԸ ԿԱՐՈՅԻ ՀԵՏ




...Մութն ընկավ արդեն.
փայլում են կրակներ,
նորից հյուրերը նստում են շրջան,
լցնելով փրփրած գինով գավաթներ,
յեռուն քեֆի մեջ կանչում են՝ «հա ջա՜ն»...
Նորից զուռնան ե հանում աղմուկը,
աշուղը թառին լարում ե յերգը.
նորից յերգում են ծերն ու մանուկը,
բռնելով ամուր նոր յայլու շարքեր,
Հարբածների հետ Դեպետը ձորում
փրփրած աչքերով ժայռե քնարին,
ծփում ե տխուր, անվերջ փրփրում,
հազար յերանի տալով անցյալին։
Ցերբ հողմն եր փչում, Դեպետը վըշշում
գիշերվա վայրի մի տխուր համերգ,
իսկ պաղ կայծերով աստղը զենիթում
դողալով դիտում մռայլ տիեզերք,
գիշերվա նման մի մուգ սև շալում