Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/748

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


նոր կյանք ե առնում հին կաղն ու տակը:
Յերբ յեղջերուն ե այնտեղ բառաչում,
կամ յեղնիկն անհոգ վրայից թռչում,
վորսորդն աղբյուրի պաղ ջուր խմելով
անցնում ե վորսի հետքից վազելով,
հանկարծ ցույց տալով բլրակն ըեկերին՝
դառնում ե վաղուց անցած դեպքերին:
— Դու ջահել ես դեռ, լավ չես ճանաչում,
Ալվարդն ու Կարոն այնտեղ են հանգչում։
Ո՞ւր են առաջվա մարդիկն ու սերը,
Ավագի-վորսկանի արած վորսերը։
Ասում են, յերբոր ամպի փեշերը
փռվելով սարից ձորերն են գրկում,
լսվում ե հանկարծ մթին գիշերը
մի խոր հառաչանք ժայռերի կրծքում,
ու ամպերի մեջ Ավագ-վորսկանը
գալիս ե հսկում իր աղջկանը.
և նորից ծածկած նա վիշտը ներսից՝
փախչում ե նամարդ մարդկանց յերեսից»։



1. Հովվակաը կյանքը ի՞նչ արտացոլում ե գտել «Լալվարի վորս»-ի մեջ: Վերլուծեցե՛ք նրա առանձին հատվածները:

2. Բնության ի՞նչ նկարագրություններ կան պոեմում:

3. Ի՞նչ դեր ե խաղում ադաթը, սովորությունը: Համեմատեցեք վորսկան Ավագին Անուշի յեղբայր — Մոսինի հետ:

4. Սոցիալական կյանքի վո՞ր շրջանն ե ապրում արյան վրեժ գործադրող գյուղը: