Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/749

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴԵՊԻ ՔԱՂԱՔ ՅԵՎ ԳՈՐԾԱՐԱՆ

ՍՈՒՐԽԱԹՅԱՆ

ԴԵՊԻ ՔԱՂԱՔ ՅԵՎ ԳՈՐԾԱՐԱՆ[1]


Անցյալ 19-րդ դարի յոթանասնական թվականներին առևտրական կապիտալը նոր թափ ստացավ Անդրկովկասում, կարճ ժամանակում վերածվելով արդյունաբերականի։ Ստեղծվեցին առևտրական և արդյունաբերական նոր կենտրոնն եր հանձին Թիֆլիսի և Բագվի։ Մանավանդ Բագվի նավթաշխարհը, վոր դարձավ համերկրային չափերով խոշոր արդյունաբերական կենտրոն, դեպի ուր ձգտում եր մի կողմից իր ներքին և արտաքին կապիտալը, մյուս կողմից իր ֆիզիկական ուժը վաճառող բանվոր դասակարգը։


Վորտեղից եյին գալիս հանքերում աշխատող բազմահազար բանվորները։ Նրանք գալիս եյին Ռուսաստան իր և Անդրկովկասի ամենահետընկած խորշերից։ Դրանք բոլորն ել գյուղացիներ եյին, վորոնք տնտեսությունը գյուղում քայքայված լինելով, քաղցած չմնալու համար դիմում եյին դեպի արդյունաբերական կենտրոնները կամ վաճառաշահ քաղաքները աշիխատանք գտնելու։


Արդյունաբերական կապիտալի նվաճումներն անդրկովկասյան գյուղերին ևս բերեցին քայքայում և նրանք բնական փակ տնտեսությունը կատարելապես կազմալուծեցին։ Մի ժամանակ իր սեփական արտադրանքով բավարարվող և պարզ փոխանակության սովոր գյուղում այժմ սկսեց դեր խաղալ դրամը։ Գյուղի հյութերն սկսեցին քամել հնչուն դրամի հերոսները։ Դրանք չարչիներն եյին վաշխառուներ։ Դրանց ավելացան պետական պաշտոնյաներ, մովրովն եր, յասաուլներ, գյուղացու վրա ծանրացան նորանոր հարկեր։ Ներս խուժած այդ ուժերի ճնշման տակ գյուղը կորցրեց իր վաղեմի դեմքը։

  1. Այս թեմային հատուկ գլուխ ենք նվիրում I հատորի վերջում, իբրև մի տեսակ ողակ II հատորին անցնելու համար: Պետք ե նկատել, վոր I հատորը բնական կերպով գերազանցապես գյուղական գրականություն ե պարունակում, II-ը գերազանցապես քաղաքային։