Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/750

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նահապետական կենցաղի մեջ առաջացան խոշոր ճեղքվածքներ։ Հին հարաբերությունները խախտվեցին։ Նախնական ձևի տնտեսությունը ևս չեր կարող ապահովել միջին գյուղացու գոյությունը։ Նա ընկնում ե գյուղի նոը տերերի ճանկը — տզրուկների, զորբաների, վորոնք, ոգտվելով գյուղացու աղքատությունից, անճարակությունից, տգիտությունից , լայնացնում եյին իրենց չնչին արժեքով ձեռք բերած կալվածների սահմանները, փոխ տված դրամի տոկոսի հաշվին ընկերանաում նրանց վարուցանքին կամ վաճառքի հանում աշխատավորի վերջին յեղն ու կովը:


Յեվ հողազուրկ, ընչազուրկ դարձած գյուղացին, սոված չմնալու և իր «մի տուն լիքը մանուկների» հացը հոգալու համար, թողնում եր տուն֊տեղ ու գնում քաղաք աշխատանք փնտռելու։ Գնում եր Թիֆլիս, Բագու և ավելի հեռուները։


Բայց ամենից ավելի դեպի ինքը ձգող կենտրոնը Բագուն եր իր նավթահանքերով ուր և ավելի հեշտ եր աշխատանք գտնել և ավելի շատ եր վարձատրվում։ Գոնե այդպես եր սկզբնական շրջանում, յերբ աշխատող ձեռքերի պահանջն արագորեն մեծանում եր նավթային գործի զարգացման զուգընթաց։


Գնալով քաղաք աշխատանքի, գյուղացին, սակայն, իր կապերը չեր կարում գյուղից։ Սովորաբար նա տանն եր թողնում իր ընտանիքը, իր բացակայությունը համարելով ժամանակավոր:Բացի այդ՝ նա միանգամից ձեռը քաշում գյուղի տնտեսությունից։ Աշխատում եր իրեն զրկել մարդավարի ապրուստից, դրամ եր տնտեսում և հասցնում գյուղ, վոր թե ընտանիքը ապրուստ ունենա, և թե տնտեսությունը կարգավորի։ Յեթե վերջինս հաջողվում եր, որինակը դառնում եր ավելի վարակիչ, քաղաք փոխադրվող աղքատ գյուղացիների թիվը հետզհետե շատանում։


Մեր գեղարվեստական գրականությունն այս յերևույթն անդրադարձրել ե սկսած անցյալ դարի 80 ֊ական թվականներից։ Նա պատկերացնում ե գյուղի ծանր պայմաններն ու ռանչպար գյուղացու քաղաք գաղթելու վողբերգությունը։


Ասում ենք վողբերգություն, վորովհետև գյուղացին հեշտությամբ չեր պոկվում իր ընտանիքից , գյուղից, հարազատ միջավայրից։ Բացի այդ՝ նրան պատրաստ պաշտոնի կամ աշխատանքի հրավիրող չկար։ Նա գնում եր ոտար յերկիր աշխատանք փնտռելու, և գնում եր հարկադրված: Սա առաջ եր բերում հոգեկան տագնապ, ծանր ապրումներ։


Գրականության բերված նմուշներից յերևում ե, վոր քաղաքում, գործարանում հաստատվելուց հետո անգամ9,իր ֆիզիկական