Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/753

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք հեռացևլ եյինք բավական, բայց ծնողներս դեռ կանգնած եյին միևնույն տեղում։ Մայրս շարունակ հեկեկում եր: Հայրս չուխայի լայն թևերի տակից բարձրացրեց յերկինք իր երկայն ձեռները և սկույնն ձգեց կողքերին ։


Արդյոք նա իմ ճանապա՞րհն եր որհնում, թե իր բախտն անիծում: Յես շարունակ նայում եյի դեպի յետ։ Կառքն իր յետևից բարձրացնում եր բարակ փոշի, վոր վոսկեզոծվում եր մայր մտնող արեգակի դեղնագույն ճառագայթներով։


Ցերբ հորս բարձր փափախի սուր ծայրը չքացավ այդ վոսկեզոծ փոշու մեջ, ինձ պաշարեց մի անասելի տխրություն։


Յես ձգեցի հրաժեշտի թախծալի հայացք իմ ծննդավայրի վրա։ Այնտեղ եյի անցկացրել իմ անհոգ մանկությունը և վաղաժամ. տվայտանքներով լի պատանեկությունը։


Թշվառ և այնուամենայնիվ սքանչելի քաղաք։ Վերջին զարհուրելի յերկրաշարժն այնտեղ քար քարի վրա չեր թողել բայց դարձյալ գեղեցիկ եր նա արտաքուստ, ինչպես գեղեցիկ ե գեղեցկուհին նույնիսկ ցնցոտիների մեջ։


Նրա փլատակներն անթիվ բարդիների , կաղամախիների և թթենիների միջից նայում եյին ինչպես միջնադարյան հարուստ դղյակները: Նրա խորտակված տների կանգուն պատերը տեղ-տեղ նմանում եյին հոյակապ աշտարակների,ուր, կարծես, թագնված եյին առասպելական գեղեցկուհիներ։


Ամեն ինչ վողողվել եր մայր մտնող արեգակի հարուստ ճառագայթներով։


Հեռվից լսվեց՝ յերեկոյան զանգերի ձայնը։ Ինձ թվաց,վոր այդ ձայնը գալիս ե կապույտ յեկնքից վորպես հրեշտակների յերգեհոն, այնքան ախորժալուր եր այն։


Մերձակա մզկիթի կիսակործան աշտարակից լսվեց պարսիկ մոլլայի ազանը։ Նրա մթին սիլուետը նկարվել եր կապույտ յերկնքի վրա ինչպես մի վիթխարի թռչուն:Ձեռներն ականջներին մոտեցրած, նա զիլ ձայնով հրավիրում եր հավատցյալներին՝ կատարել յերեկոյան նամազը։


Զարմանալի բան, վորքան աստված դաժան եր պատժում այդ յերկիրը, այնքան մարդիկ ավելի եյին սիրում նրան...


Լռեցին զանգերը, կամաց֊կամաց խլացավ մուեղզինի ձայնը։


Արեգակը մայր մտավ, լեռների և դաշտերի վրայից հավաքելով իր վոսկեգույն շղարշը:


Կուչ գալով ֆուրգոնի մի խորշում,յես ճիգ արի զսպել արտասուքս: