Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/754

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց իզուր. շուտով իմ դառն հեծկլտոցը միացավ անիվների խուլ դղրդյունին և կարապանի սուր սուլոցներին։


Ա՛խ, գանգերի այդ վերջին ղողանջյունի, մուեզզինի այդ վերջին կոչի, արեգակի այդ վերջին շողերի հետ, կարծես, իմ եյությունից անջատվեց ինչ-վոր թանգագին կտոր, ընկավ ապագայի անհունության մեջ և մեռավ։


Ի՞նչ փույթ, վոր այժմ յես ազատ եյի, ինքնակամ... իմ առջև կանգնած եր անհայտ ճակատագիրը։ Ի՞նչ ապագա յե պատրաստում արդյոք այդ սֆինքսը ինձ համար։


Արցունքներիս միջից մի անգամ ևս նայեցի դեպի յետ։ Մութրն արդեն տարածվել եր քաղաքի վրա...


— Բալաս, լաց մի լինիր, մորդ սիրտը կմղկտա,—լսեցի ուղեկցուհուս փաղաքշական ձայնը։


— Մենք ավելի լավ քաղաք ենք գնում,—ավելացրեց նրա պատանի վորդին,—-այնտեղ ծով կա։


Ապա, դառնալով գինեվաճառին, հարցրեց.


—՚Այնպես չե՞, Բալասի֊ ապեր, Բագուն ծովի վրա յե շինած։


Բալասի-ապերը պատրաստվում եր ընթրիք անելու։ Դա մի շատ նիհար մարդ եր, փորը կպած, մեծ քթով ե մեծ բեղերով։


Նա իսկույն ևեթ պատասխան չտվեց պատառուն։ Նախ դուրս բերեց գույնզգույն խուրջինից վարունգներ, մոթալի պանիր, ապխտած ձուկ, կանաչեղեն և մի տկճոր գինի, մեզ հրավիրեց իր սեղանին մասնակցելու։ Յեվ յերբ գեղեցկուհին համաձայնվեց կճեպած վարունգի մի շերտ ընդունելու, այն ժամանակ միայն Բալասի—ապերը հազաց և ասաց Շամախու անաղարտ բարբառով.


— Բալաս, Բագուն քաղաք չի, հրաշք ա։ Հնդստան վոր քինաս, ինտեղ ալ նրա նման քաղաք չես տեսնիլ։


Յեվ, մի բաժակ գինի կոնծելով, ավելացրեց.


— Տես, աս կողմում ջուր—դա ծովն ա, ան կողմում կրակ — դա Սուրախանիի գազն ա, անգիսումն ալ նոթ։ Գազ, նոթ, ջուր, յերեքի մեջտեղում պպըզնստած ա Բագուն։ Մին ալաժաթ քաղաք ա։


— Ծովում քանի՞ կուժ ջուր կլինի,-հեաաքրքրվեց պատանին։


Բալասի-ապերը, մատը դնելով ճակատի վրա, մտածեց և պատասխանեց.


— Իմ հեսաբով մին միլիոն կուժ կիլի, հալա ավելի։


Հետո սկսեց նկարագրել նավթային հանքերը, գործարանները, ծուխը, փոշին, մոծակների բազմությունը և յերկար կանգ առավ տների բարձրության և խանութների մեծության վրա։


Նա թե պատմում եր և թե ուտում։ Ուտելիս և խոսելիս Բա-