Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/758

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մյուս որը քաղաք մտան։Գացին ծերունի թավլաչու մոտ։


Առավոտը բազարն իջան։


—Բիձա, եդ յերեխին ծարա յես տալու,—խանութի ներսից հարցրեգ մի վաճառական։


— Հրամանք ես,—ասավ Համբոն ու Գիքորին են կողմը հրեց։


-Բեր ինձ տուր, յես կբռնեմ,— առաջարկեց վաճառականը։


Նրան ասում եյին բազազ Արտեմ։


Համբոն քաղաքում Գիքորին ծառա տվավ բազազ Արտեմի տանը։ Պայմանն են եր, վոր Գիքորը պետք ե տուն մաքրեր, ամանները լվանար, վոտնամանները սրբեր, դուքանը բաժին տաներ, ու ես տեսակ մանր ծառայություններ , մինչև մի տարի:


Մի տարուց յետը բազազը նրան պետք ե տաներ դուքան, շիներ դուքանի «աշկերտ», ու եսպես Գիքորը պետք ե բարձրանար։


— Հինգ տարի դեռ փող չեմ տալ,—ասավ բազազը պայմանը կապելիս ։֊Թե դրուստը կուզես , դեռ դու պետք ե տաս, վոր քու վորդին բան ե սովորելու։ Ախար իսկի բան չգիտի...


-Վորտեղից գիտենա , խազեյին ջան,—պատասխանեց Համբոն,— վոր գիտենար, ել ո՞ւր կբերեյիք յես ել բերել եմ, վոր բան սովորի...


-Կսովորի, ամեն բան կսովորի: Ենպես սովորի վո՜ր!... Ձեր կողմերից են Նիկոլն ինչ ե, վոր իրեն համար դուքան ունի բաց արած, նա յել ինձ մոտ ե մարդ դառել։ Ամա վերջում մի ջուխտ չայի գդալ ու միքանի բան գողացավ...


-Չե՜, խազեյին ջան, սա գողանալ չի։ Վոր եդպես բան անի, կգամ կռնիցը կբռնեմ են Քուռը կգցեմ։


-Հա, ձեռը հալալ ե՝ մարդ կդառնա։


— Իմ դարդն ել են ա, աղա ջան, վոր մարդ դառնա. լեզու սովորի,գրիլ-կարդալ սովորի, նստիլ-վերկենալ սովորի,մարդ ճանաչի, վոր աշխարքումն ինձ նման խեղճ ու զուրկ չմնա... Ինքն ել աչքաբաց յերեխա յա, մեր գեղական շկոլումն ել գրաճանանչ ա ելել, գրի սևն ու սիպտակը ջոկում ա։ Ամա աղաչանքս են ա, վոր լավ մտիկ անեք, ղարիբ յերեխա յա, քորփա յա...


Բազազը Համբոյին միամտացրեց ու դուրս գնաց բարձր ձենով հրամայելով՝—«Չայ բերեք, հաց բերեք սրանց համար...»։


                    3

Հեր ու վորդի նստած եյին բազազ Արտեմի խոհանոցում։


— Դե, հիմի դու գիտես, Գիքրոր ջան, տեսնեմ՝ ինչ տեսակ