Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/759

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


աղա յես դուրս գալի... Հենց պետք ե անես, վոր... յես ինչ գիտեմ... ով տեր աստոծ... — մռնչաց Համբոն ու չիբուխը լցրեց։


Այնինչ Գիքորը չորս կողմն եր դիտում:


— Ապի, սրանք բուխարի չունե՞ն։


— Չե, սրանցը փեչն ա, այ են ա փեչը...


— Կալ ել չունեն։


— Սրանք քաղաքացի յեն, գեղացի հո չեն, վոր կալ կասեն։


— Բա վորտեղից են հաց ուտում։


Փողով առնում են ուտում: Հացն ել են փողով առնում յեղն եր կաթն ել, մածոնն ել, փետն ել, ջուրն ել...


— Վա...


— Բա, սրան Թիֆլիզ կասեն: Դու հալա ղոչադ կաց, դեռ շատ բան կիմանաս։


— Ապի, սրանք ժամ ունեն։


— Ունեն, բաս, սրանք ել մեզ նման հայ քրիստոնյա յեն։


Մտիկ արա հա — ձեռնաքաշություն չանես։ Կարելի յա քեզ փորձելու համար փող վեր կգցեն, մոտենաս վոչ։ Թե վերցնես ել, տար ասա—«Խանում, ես ի՞նչ փող ա, եստեղ վեր ընկած եր, աղա, ես բանն եստեղ գտա, թե չե...


— Եստեղ ել պրիստավ կա վոր...


— Կա, բաս... Վախտ ու անվախտ դես—դեն չընկնես, ձեռդ ընկած փողը քոռ ու փուչ չանես, հազար ու մի պակասություն ունենք։ Քեզ ել լավ պահի, գիշերները լաց չըլես, մրսես վոչ... Մի մին յեկողի հետ դիր ղարկի...— մերթ—մերթ չիբուխը բերանից հանելով վորդուն խրատում եր Համբոն։ Այնինչ Գիքորը ննջում եր։


— Հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակուրի թերմացքը կտան, շատ անգամ ել իրանք կուտեն, քեզ տալ չեն, բան չկա, ծառայի կարգն եդ ա... Որեր են, կմթնեն, անց կկենան...


Շարունակում եր հերն իր խրատը, բայց Գիքորը հորը թինկը տված քնել եր արդեն։


Են յերկու որը նա ենքան բան եր տեսել, ես ու են կողմը նայել, վոր հոգնել եր բոլորովին։


Մրգով լիքը խանութները, դեզերի նման դարսած գույնղգույն չթերը, տեսակ—տեսակ խաղալիքները, ուսումնարան գնացող կամ դարձող յերեխաների խմբերը, իրար յետևից սլացող կառքերը, ուղտերի շարքերը, կանաչի բարձած ավանակները, թարախները գլխներին կինտոները... ես ամենի գոռոցն ու զնգոցը, աղմուկն ու աղաղակը իրար խառնված գժվժում եր նրա գլխում։ Յեվ նա հոգնել եր ու հորը թինկը տված քնել։