ՄԻԿԻՏԱՆ ՍԱՔՈՆ
Սև ջրի գլխին՝ այսոր ել կարծեմ, դեռ կարելի յե նկատել մի
յերկու ավերակների հետքեր , վորոնք փոքր ժամանակ հնախույզ ճանապարհորդին
կանգ առնել կտան և մտածմանց մեջ կձգեն։
Այդ յերկու ավերակներից հյուսիսային կողմը գտնվածն այն
արժանահիշատակ ամարաթն[1] ե, վոր մի յերկու. տարի քաշում եր
դեպիի յուրյան բազմաթիվ ժողովուրդ Սարդարապատու և Կարբու
կոչված գավառիցը՝ արդարություն և իրավունք խնդրելու։ Ուզում
եմ ասել, թե այս ավերակի տեղը միքանի տարի առաջ մեծ շինություն եր:
Այստեղ եր կենում այդ գավառի կառավարիչը, կամ
ռամկական բառով մովրովն՝ յուր nգնականներով, գրագրներով և
վոստիկանական բոլոր պաշտոնյաներով. այստեղ եր և նրա դատարանը:
Այս մեծ շինության դիմացը՝ նրանից վոչ շատ հեռու՝ Սև ջրին ավելի մոտիկ յեղեգնուտներին կից եր մյուս ավերակի տեղը՝ կառւավարչի ամարաթի գինետունը, կամ միկիտանխանեն։
Մովրովի ամարաթից վոչ պակաս կարևոր եր այս գինետունը։
Այսպիսի մի ժողովատեղին հեռի լինելով գյուղից և բնակությունից,
հարկավ պետք ե ունենար մի տեղ, ուր յեկավոր բազմությունն
իջևաներ, կերակրվեր և պատսպարվեր։ Այսպիսի հյուրանոցներ
ամեն մեծ ճանապարհների վրա գտնվում են:
Մովրովի ամարաթի շինվածքն այնքան հետաքրքիր չե մեզ
համար. մի լայն պարսպավոր բակ ե այն, մի կողմը կարգով բավականին
միահարկ սենյակներ շինած՝ ուր զետեղվում եյին ինքը
գավառապետը, յուր իրավարանը և ոգնականները. փոքր ինչ հեռվի
միքանի ժանր մունր սենյակները գրագրների բնակարաններն
եյին, քամակի կողմը գոմն եր, ուր կապվում եյին ձիանքն և կենում
ելին ստորին պաշտոնատարքը յասավուլ, մեհտար, կողակներ
և այլն։ Գոմին կպած եր բանտը յերեք չորս մանր և մութը սենյակներով։
Գինետունն ուներ նույնպես մի լայն պարսպապատ բակ, վորի
մեջ կային միքանի տներ. գոմը, մարագը, մառանը, հավաբունը
և այլն, ինքը գինետունը շինված եր այդ բակի արևելյան կողմը
ճիշտ ամարաթի դիմացը։ Յերկու մուտք ուներ նա, մինը ուղղակի
դրսից, վոր եր հասարակաց դուռը, իսկ մյուսը բակի միջից։ Այս
կողմից մտնում եյին հեռու տեղերից յեկած խնդրատուները, կապելով
յուրյանց ձիանքը բակի մեջ, կամ գոմումը։
Սև ջրի գլխի միկիտաններից մեկին միայն մենք ճանաչում
- ↑ Պալատ: