Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ենք և վորի հետ մենք բախտ պիտի ունենանք շուտ շուտ հանդիպելու։ Դա միկիտան Սաքոն ե, ընթերցող, վորի հետ պատիվ կհամարիմ քեզ ծանոթացնել:


Դրա համար մի քանիսն ասում են, թե քրդստանցի յե,վոմանք ել պեդում են, թե աշտարակցի յե։ Այս վերջինները հիմնում են իրենց խոսքը նրա վերա, որ գինեվաճառ Սաքոն ուներ Աշտարակումը մի յերկու այգի։ Վոր աշխարորհքիցը կըլնի Սաքոն, թող լինի, մեզ համար վողջ_ մեկ ե. մենք նրան ճանաչում ենք տասը, տասն յերկու տարեկան հասակից, յերբ քարշ եր գալիս նա զոահոցների գինեվաճաոների դռներին ։ Ասում են, վոր վոչ մի գինեվաճառ չի կարողացել յերկու յերեք ամսից ավելի պահել Սաքոյին. մեր գալում[1] լակոտը[2] մոր կոճակ կտրող ե յեղել, սչքի սուրմա[3] թռցնող. վոչ միայն հաճախորդների գրպաններից անհայտացել են նրա որովը զանազան մանր մունր առարկաներ , գինիեվաճառի ծոցից կամ գլխատակիցն ել գիշերը քնած ժամանակը թռել վերացել ե նրա քսակը,ել ո՞վ եր գժվել Սաքոյի հետ յերկար կյանք վարել։


Թե ի՞նչպևս յեղավ, ինչպես չեղավ, մին ել Սաքոն դարձավ Այղրգյոլի ամարաթի լիազոր գինեվաճառը։ Շատ չտևեց, նա գրավեց բոլոր այցելուների և ամարաթի բնակիչների համակրությունը , մանավանդ նրա հարգանքն ավելացավ, յերբ վոր ամենքն իմացան, թե Սաքոն մովրովի յերկու աչքի լույսն ե։ Այնուհետև գյուղացոց պաշտպանն և թանգագին հյուրն եր Սաքոն, տանուտերների թև ու թիկունքը, գավառական ջրպետի սերտ բարեկամը, յասավուլների մաեիմն և նույնիսկ ոգնականների սիրելին։Սաքոյի անունը ամբողջ գավառի մեջն հարգելի յեյ ։ Ամեն մի գյուղացի իրան պարտք եր համարում մովրովի մոտ գալուս յուր գյուղումը գտնված ազիդ բերքիցը Սաքոյին բաժին բերել. յեթե յուր տանը չլիներ, փողով կգներ ու առանց ընծայի Սաքոյի շեմքը չեր մտնիլ։ Վոչ միայն շեն գյուղերումն եր Սաքոն հարգելի,—քարափների, ձորերի ու քարանձավների բեակիչ՝ յերկիրը սարսափեցնող ավազակների հքամար ել Սաքոն մի պաշտելի անձնավորություն եր։ Ախար վո՞նց չսիրեյիր Սաքոյին, նրա պես քաղցր վարվեցողություն, նրա պես ճարտար լեզու ո՛վ կունենա։ Շնորհ արեք նրա գինետունը և դուք ել կհամոզվեք։


—Սաքո ջան, բարով քեզ։


— Վայ աստծու բարին , բարով հազար բարի յես յեկել, քեզ մատաղ, իմ աչքի, իմ գլխի վրա:


Դու չկարծես, ընյթերցող, թե այս իւոսքերը Սաքոն միայն

  1. Ճարպիկ:
  2. Շան ձագ:
  3. Աչքի դեղ: