Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/766

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վտանգն անցավ։


Գիքրը հանգստացավ, թեև լսուեմ եր աղջիկ֊պարոնի ձայեը, վոր ճչում եր.- Ախր ընչի՞ յես պահում դուրս արա կորչի ելի, դուրս արա կորչի...

Գիքորը կծկվեց վերմակի մեջ. գլուխը կոխեց տակը, տապ արավ։


«Լուսնյակ գիշեր, բոլորովին քուն չունեմ,


Ինձ տեսնողը կարծում ե, թե տուն չունեմ,


վ՜այ, տուն չունե՜մ...»,


իր յերգը յերգելով Վասոն հաց եր ուտում։ Գիքորը վերմակի տակից յերբեմն զգուշ ծիկրակում, թաքուն նայում եր նրան, կրկին աչքերը ծածկում։ Նա են որը հաց չեր դրել բերանը. ծեծվել ու լաց եր յեղել այժմ ել քաղցած պառկեց, ու քունը չեր տանում:


—Հը՞, վո՞նց ա, սոված քունդ չի տանում հա՜, եդպես...- նկատեց չարաճճի Վասոն ու մի կտոր հաց ու պանիր տվավ Գիքորին։ — Դե՛, ա՛ռ, տեղի տակին թաքուն կեր, խազեյինը չիմանա։


Գիքորը հափշտակեց հաց ու պանիրը, գլուխը կոխեց տեղի տակը, թաքուն ուտում եր ու մտածում: Մտածում եր իրենց տան վրա, են որերի վրա, յերբ ազատ խաղում եր հանդերում ու լիասիրտ հաց ուտում, մտածում եր են յերեկոների վրա, յերբ հերն ու մերը կռվում եյին իրեն քաղաք բերելու համար...մերը լաց եր լինում, չեր ուզում...


—Ա՜խ, նանի ջան, ինչ լավ եր սիրտդ իմացել, —հառաչում եր Գիքորը տեղի տակին ու հաց ու պանիրն ուտում ականջը սրած, թե խազեյինը հո չի գալի։


Իսկ առավոտը կանգնած եր խանութի դռանը։


Խանութի դռանը կանգնած ձեն եր տալի Գիքորը, մուշտարի յեր կանչում ու բարձր ձենով գովում իրենց ապրանքը։


— Կանչե՛, տո՛, ի՞նչ ես մնջվել մնացել կանգնած։Բերնումդ հո ջուր չկա։


— Եստի համեցե՜ք, եստի համեցե՜ք... կանչում եր Գիքորը:


Ներսը ծիծաղից թուլանում եյին։


Նրան սովորեցրել եյին, վոր մուշտարի քաշի դեպի իրենց խանութը: Յեվ նա հաճախ բռնում եր ես կամ են անցորդի փեշից, կոպիտ ու համառ սկսում եր քաշել դեպի խանութը ու բաց չեր