Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/767

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թողնում, մինչև վոր մարդը դուրս եր գալիս համբերությունից։ Գալիս եր դարձյալ իր տեղը կանգնում ու կանչում։ Ամառվա տոթ որերին, խանութի դռանը յերկար կանգնելուց հոգնած, նա յերբեմե նստած քնում եր խանութի առաջին դարսած չթերի վրա:


Եդ ժամանակ չարաճճի ընկերները կամ հարևանները բռնոթի եյին բռնում նրա քթի տակ։


Նա փռշտալով վեր եր թռչում։


Շոգից թմրած վաճառականները զվարճանում ելին։ Իսկ խազեյինը կուշտ ծիծաղելուց հետո ձեն եր տալի.


-Քնում ե՞ս, տո, արջի քոթոթ, կանի ե...


-Եստի համեցե՜ք, եստի համեցե՜ք, — ձեն եր տալի Գիքորը։


Մի որ ել Գիքորը յերբ մուշտարի յեր կանչում՝ դիմացից յերկու գյուղացի դուրս յեկան: Նա վազեց , փաթաթվեց գյուղացիներին:


— Այ տղա, իսկի ճանանչեցի վոչ, ես ի՜նչ բան եր,— զարմացած բացականչեց գյուղացիներից մինը ու դարձավ ընկերին.


— Բաղո, դու կճանանչեյի՞ր ...


— Յես աչրերիցը կճանանչեյի,- պարծեցավ ըեկերը։ ճշմարիտ վոր Գիքորը շատ եր փոխվել, շատ եր մաշվել: Ինքն ել եր փոխվել, շորերն ել։ Դժվար եր ճանաչելը։


-Ա՛յ տղա, տես , կարգին մարդ ա դառել... հիանում եյին գյուղացիները:


— Համբոյի հողը մեր գլխի. տես, նա իր տղին վորտեղ հասցրեց, մեր տղերքը ենտեղ խոզ են արածացնում...


Այնինչ Գիքորը իրար յետևից հարցնում եր.


— Իմ մերը վո՞նց ա...մեր յերեխեքը վո՞նց են... իմ հերն ընչի՞ չեկավ... մեր կովը ծնել ա՞ թե չե... մեր գեղումն ո՞վ ա մեռել...


— Ամենն ել լավ են, շատ բարով կանեն,—պատասխանեցին գյուղացիք. — Են ա Սուքնանց Ղուկասը մեռավ, մին ել Պուճուրանց պառավը, մնացածը լավ են։


— Բա իմ հերն ընչի չի գալի։


— Քու հերը լավ ուզում ա, ամա վոնց գա։ Ինքը մենակ մի մարդ ա, սաղ տան ջափեն վրեն...


— Բա բան չեն ղարգե՞լ...


— Ի՞նչ ունեն, վոր ինչ ղարգեն, դու ձեր տան բանը գիտես վո՞չ։ Ես տարի յել հացը բարակ եր, խեղճ հերդ զոռով ձերը ծերին