— Գիքոր ջան, բա յեկել եմ ե՛, Գիքոր ջան... յես քու ապին եմ ե՛...
Հիվանդը վոչինչ չհասկացավ։ Նա զառանցում եր ու զառանցանքների
մեջ կանչում եր — «Միկիչ, Զանի՜,Ապի՜, Նանի՜ ...»:
— Եստեղ եմ, Գիքոր ջան, նանը ղարգել ա, վոր քեղ տանեմ
մեր տունը... գալիս չե՞ս... Միկիչն ու Զանին հրեն կտերը կանգնած
քեզ ճամպա յեն պահում։ Ի՞նչ ես ասում. դե խոսա ե՜, Գիքոր
ջան...
-Եստի համեցե՜ք, եստի համեցե՜ք,—բացականչեց հիվանդը,
զանազան անկապ, կցկտուր խոսքերեր ասավ ու ծիծաղում եր տաքության
մեջ։
Մի յերկու որից յետը Համբոն գնում եր իրենց գլուղը։
Նա թողել եր Գիքորին ու գնում եր ։ Կռան տակին տանում
եր շորերը, վոր մերը լաց լինի վրեն։ Շորերի գրպաններում մի
բուռը փայլուն կոճակներ , նախշուն թղթեր, չթի կտորներ ու մի
քանի քորոց գտան։ Են ել, յերևի, քրոջ—Զաննի համար եր հավաքել
ու պահել...
Գնում եր Համբոն ու մտածում։ Շատ ժամանակ չեր անցել,
վոր եդ միևնույն ճամպով քաղաք յեկավ իր Գիքորի հետ։ Ահա այստեղ
եր, վոր նա ասավ.
— Ապի, վոտներս ցավում են...
Յեվ ահա են ծառը, վորի տակ նստեցին հանգստանալու...
Ահա ենտեղ եր, վոր ասավ.
- Ապի, ծարավ եմ...
Ահա են աղբյուրն ել, վոր ջուր խմեցին...
Ամենը, ամենը կան, մենակ նա չկա...
Մյուս որը, յերբ Համբոն անցնում եր լեռները հեռվում յերևաց
իրենց գյուղը:
Գյուղից դուրս կանգնած սպասում եյին Նանը, Զանին, Միկիը,
Մոսին, իսկ փորրիկ Գալոն մոր գրկից կանչում եր.
-Ալի՜,ալի՜,հե՜ Գիքո՜լ...