Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/772

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռքերրը։Կրծքերը ուռչում եյին փուքսերի նման, ու քրտինքը ճակատներից հոսում եր, հոսում։


— Արոդոմ Գոմորն ա,- Հառաչեց բանվորներից սաստիկ հոգնածության մեջ մի վայրկյան կանգ առնելով։ — Գետինը կրակ, յերկինքը բոց, հենց եմ պլպլան թոնրի մեջ։ Առածս ել ի՛նչ ա: Փսկը կուղը չաժի։


-Արածդ ի՞նչ ա, վոր առածդ ինչ ըլի, Զատի,—նկատնց նրան մի պառավ բանվոր: Բան ըրա, բան։


— Բա են շատ առնողների արածն ինչ ըլի ա, Մեսի ապեր,— պատասխանեց Չատին։


— Մեծ սարին մեծ ձյուն կնստի, — խրատեց Մեսի ապերը շերեփով հրահալիքը խառնելով։ — Եշը դատի, ձին ուտի: Հանդը դա յա։ Մերը են ա — Համբերենք ու հնազանդ ըլենք։


— Շատ ենք լսել եդ խրատները, — կտրեց նրան Զատին, փշրելով հալոցքի տականքները։


— Գիտում ենք, — պատասխանեց Մեսի ապերը հեգնանքով. — խրատողին ել լսող պտի։ Թե բեզարել ես, տեղդ թող ու գնա, սրանց ծրահան մի անի: Ամեն մինը մի տուն ա պահում իր աշխատանքով։


Չատին հևոցն ընկավ։ Հանգամանքի բերմամբ եր նրանց մեջ ընկել։ Հոժարակամ չեր մտնի հանքագործարանը, վորի զբնող տերերի մասին շատ բան եր լսել, բայց ի՞նչ պիտի անել, սոված հո չեր մեռնելու։


Սուլիչն արդեն ճաշթող ազդարարեց, ու բանվորները բանթող անելով, շտապեցին իրենց պարկ ու պուրկի մոտ, շվաքում խումբ—խումբ նստոտեցին խոնավ գետնին հաց ուտելու և հանգստանալու, վոր նորից գործի լծվեն մինչև յերեկոյան ժամի վեցը։


Չատին իր հացն առավ ու նստեց մեկուսի։ Նա մտածմունքի մեջ եր։ Առանց այն ել վոխ ուներ վերակացուի դեմ մի տուգանքի համար, հիմիկ ել տերերին ու վերակացուներին հլու—հնազանդ Մեսի ապերն եր նրան խրատում։ Յեթե այդ տուգանքը չլիներ, միքանի մանեթ ավելի ստացած կլիներ, տան պակասները կծածկեր։


Մեսի ապերը նայեց նրան ու մի տեսակ խղճի խայթ զգաց։ Չ՞ե վոր նա յել դառն աշխատանքով եր ճարում իր կտոր հացը։


— Դե հանգիստդ առ, Չատի, ու տազ ըրա, խրատեց նա. — քեզ խառտում չեմ, պոզահարում չեմ, մենակ խրատում եմ, վոր փորձանքի մեջ չնկնես։ Պառավը գիտկան չեր՝ գլխին յեկած եր։ Լսած ես եդ։ Ուշ կալ ինձ — հացդ ցամաք չես ուտիլ։ Բեզարած ձին քացի կտա։ Բեզարած եյիր, բարկացար։ Հիմիկ ել հանգստացիր, բարկութինդ կանցնի։