Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/773

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սա հանգստություն չի,— պատասխանեց Չատին քթի տակ:


-Բա ի՞նչ ա։


— Դադար, վոր շունչ առնես։ Նրանց մե՜րը մեռնի:Յեղն են վեր կացնում՝ տակից հորթ ուզում: Հենց դառավ, մեզ հանգստություն ել տվին...


— Խամ ես,—ասեց Մես ապերը.- վոր մեզ պես սովոր լինեյիր, հանգստությունից դադ կանեյիր։


— Ղորթ ա,—հաստատեցին ուրիշ բանվորներ, վոր վոչ մի հանգստության տեղ չեյին տեսած, վոչ մի ոգտավետ ղբաղմունքից տեղեկություն չեյին առած։ — Մեզ պահողը սա յա։ Ուրիշ ի՞նչ մխիթարանք ունենք։

Կործա՜նվի սա տերերի գլխին,—կտրեց նրանց Չատին սրդողած։ — Սա սարքովի դժոխք ա, ուր չարչարում են մեզ ու քամում: Մեր կաշին քերթում են, մեր արյունը ծծում, մեզանով հարստանում։


Մեսի ապերը սարսափած հացի պատառը բերանից յետ քաշեց: Բոլորը ապշած նայեցին իրար յերեսի։ Կարծեցին , թե յերկինքը փլեց։ Ի՞նչ կլիներ նրանց վիճակը, յեթե վերակացուն լսեր այդ սարսափելի խոսքերը ու. նրանց բոլորին ել խռկել տար։


— Դու քանի՞ գլխանի յես,—մռնչաց Մեսի ապերը։—Տնաքանդ, ի՞նչ հովեր ես բերել դեսը։ Մեր դլուխը ծախված ա։ Մենք նրանց կաթնատու կովերն ենք, նրանք մեղ հաց տվողը։ ՈՒզո՞ւմ ես ջրից հանած ձուկ շինել մեզ։ Սա վոր քեզ համար դժոխք ա , մեզ պահող դրախտն ա։


— Տերերի համար ա դրախտ,—պատասխաներ Չատին սառնասրտությամբ։ — Կաթնատու կովե՜ր. բա ձեր աբուոը ո՞ւր ա։ Խի՞ տազ անեմ։ Դառը դատող բանվոր եմ , խո գերի չեմ ։ Ինձ ել ա մեր ծնել։ Հոր հոգու համար խո չեն վարձ տալիս, վոր տազ անեմ։ Քրիտի՞նք եմ թափում, քրտի՜նք։ Մի կաթիլ քրտնքի գին կդառնա՞ տվածնին։ Հոգիդ հանում են, մի կտոր հաց տալիս ճըշդալով, կեսն ել ձեռքեդ խլում։


Բանվորների սրտից եր խոսում Չատին։ Մեսի ապերը մնաց տարակուսած: Նրա սիրտն ել եր վկայում, վոր այդ այդպես ե, բայց կարող եր դրանից ավելի վատ լինել, յեթե վերակացուն իմանար, ուստի ուզեց հանաքի դնել ու վերջացնել վտանգավոր խոսակցությունը։


Չե՛ մի, տանձը բերանդ ընկնի, կոթն ել վերև, — ասեց նա,-


Ով կանի—կուտի, տերն անողին ա պարտական։ Հաց տվողի, վրա հաջիլ չեն։ Մարդ յերեսի քրտնքով պտի ուտի իր հացը: Եդպես ա աստված անիծել Ադամին։