— Ա՛յ տղա, հողեղեն տեղովդ աստծու արածը յերեսպաշտություն ես համարո՞ւմ։ Մենք ել չենք յերկաթից, բայց ճարներս ինչ:
— Դեն ասողին մտավ՝լսողի՞ն ել մտավ,—կտրեց նրա խոսքը
Չատին։—Դիփն ել իրենց ոգտին են տաշել: Որենք դնողները ատամնավոր
գելեր են ըլել, վոր աշխարքի անիրավ իշխանների ազատ
անեն չարից, փորձանքից։ Խի, խև՞ են։ Գիտում չե՞ն, վոր ուրիշի
քրտինքով ապրվելը ձեռնտու յա։ Նրանք մի ճոթի կտոր են, մինը
մնին թիկունք։ Տես տավար չեմ, վոը միսս ուտեն, կաշիս ել տրեխ
շինեն։
— Սա իր ջահել տեղովը մեր գլխումը խելք կդնի, — ա սարին
միքանիսը։
-Կենտահաջ ա տալիս ,— ասաց Մեսի ապերը յերեսը շուռ
տալով։
— Մենակը կենտահաջ կտա,—ասեց Թևանը։ — Բայց գեղ կանգնի՝
գերան կկոտրի։ Վոր մեջք-մեջքի տանք, ո՞վ մեզ կհաղթի: Են
վոր ասում են՝ անշուն շեն եր, անփետ ման գեր, տհենց ա։ Պակասության
աչքը դուս գա, մենք ել հարու տվողներից ենք։Ի՞նչ
անենք։ Ամբարդ դարդակ, պարտքը վզիդ։ Պարտքատերը դուռդ
կտրած, հարկահանը յերդդ կալած, յերեխեդ ել փեշեդ կախ ըլած
հաց ուզելիս...
— Այ տղա, վոր վերակացուն լսի, ախր կանաչ-կարմիրդ կապելու
յա,—նկատեց Մեսի ապերը։
—Ղ՜որդ վոր ,—հեգնեց Չատին։—-Վերև աստված, ներքև նրանք։
Հացափո՜րի շներ, հաց տվողի վրա հաջում եք... եշը դատի՝ ձին
ուտի, խի՞ խոսաս, վոր կաշիդ մաշկեն, խի՞ հանգստանաս, վոր
տուգանք քցեն, խի՞ հիվանդանաս, վոր դուս անեն...
— Մեզ կրակի մեջ մի քցիլ, — կոչեց Մեսի ապերը. — թող մեր
յեղով տապակվենք։ Հալումաշ եմ դառել կրակի մեջ, բայց ինչ
անեմ։ Սրտես տալիս ա, վոր ինձ ել քցեմ հալոցի մեջ, պրծնեմ։
Բա խիզանս։ Լավ եմ գիտում, վոր հյութս մղած՝ կլեպս շպռտիլ
պտեն, բայց մի ձեռք վոր չես կարում կարել, պետք ա պաչես։
Սուլիչը շչաց, ու բանվորները իսկույն վեր կացան բանի։
Չատին ձեռնասայլով դուրս տարավ հալոցքի տականքները։
Մեսի ապերը աչքերով հետևեց նրան ու գլուխը թափ տալով ասաց.
— Վոնց վոր տեսնում եմ, հալա պրիստավի յերես չի տեսած,
մտրակի համ չի ճաշակած։
— Ըստեղ են ասել դեղի համար լացողը աչքից կընկնի ե, —
ասեց Թևանը. — նա մեր ցավն ա ցավում, դուք ծաղրում եք։ Սուտ