Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/776

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ա՞, վոր մեր տվածովն են մեզ վողորմություն անում։ Եսքան զրկանք կըլի՞:Դանակը վոսկորին հասավ... Հաց են տալիս ենքան, վոր վոչ կշտանաս, պոզեր հանես, վոչ սովից սատկես, նրանց յերկու աշխատավոր ձեռքերից քցես։ Մեր մեջքն ու մեր կուռն ա նրանց պետք...


Բայց Թևանի խոսքը բերանումը մնաց. բանվորների սարսափ վերակացուն հանկարծ ծառացավ նրա առջև և շանթակեզ հայացքը հառելով նրա աչքերին՝ գոռաց.


— Տուգա՜նք կես որավարձի։


— Խի՞,—բողոքեց: Թևանը:—Բանս ա պակա՞ս, թա գործս կիսատ...


— Շո՛ւն, հալա մրթմրթո՞ւմ ել ես ,—փրփրեց վերակացուն և իր ամեն կարողությունը նորից ցույց տալու համար ձեռքի ճիպոտով դաղեց Թևանի ուսը ու գոռաց.— Տուգա՜նք վողջ_ որավարձի։


Ահաբեկված բանվորները կրկնակի արագությամբ շարունակեցին իրենց տաժանելի աշխատանքը։ Նրանք չկարողացան զրկվող բեկերին պաշտպանել։ Նրանք այդ անիրավության դեմ չկարողացան ցույց տալ բողոքի նշույլ անգամ։


Անիրավությունը, ճնշումն ու զրկանքը սովորական միջոցներ եյին պրիստավների վրա հենված « քաղաքակիրթ» տերերի ձեռքին, վոր ըմբոստության տրամադիր բանվորներին զսպեյին։ Յերբեմն դեճն ել չորին եյին խառնում, վոր բանվորին ահ ու սարսափի մեջ պահեն: Յեվ իրավազուրկ,ստրկացած բանվորները չեյին ադաղակում ցավից, չեյին մաքառում անիրավության դեմ, այլ աշխատում եյին խուսափել պատահարից։ Ու չեյին խորհում նրանք ընդհանուր ցավին դարման գտնելու համար։


Դեռ վոչ մի կապ չկար նրանց մեջ։ Կենդանի մեքենաներ եյին միայն, գործատիրոջ զսպանակով շարժվող։ Իսկ գործատերերը շատ լավ եյին յուրացրել այն իմաստությունը, վորն ասում եր՝ բաժանիր , վոր տիրես։ Ու նրանք բաժանում եյին բանվորներին զանազան միջոցներով։ Չատին եր, վոր առաջին անգամ բոլորի առջև խոսեց իրենց ցավի մասին, ու հակառակի պես պատուհաս բերավ Թևանի գլխին։


Ու Թևանը մնացել եր լքված, խորտակված։


Ի՞նչ լուր պիտի տաներ տուն, ուր նրա որավարձին եյին սպասում—նրա կինը ու մի տուն լիքը մանուկներ...


Նրա սիրտը կծկվում եր , շունչը կտրվում։ նրա պատառը խլեցին, թեև նա աշխատել եր։ Ի՞նչ աներ ո՞ւմ դիմեր։ Վրա ընկներ ու տրորեր վերակացուի վի՞զը, ա ն հաստ, կարմրած վիզը: