Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/780

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կամաց-կամաց մութը պատում եր, ոդը խոնավանում, ծուխը նստում եր, սավանի պես ծածկում գետինը։ Մեքենաների դղրդյունը մի խուլ մռնչոցի յեր նմանում, և այդ մռնչոցին արձագանգ տալով ծորերը հառաչում եյին։ Բովերից հրային լեզուներ եյին դուրս սահում, հալոցներից ծորվող հրահոսան, ջուռուբը լուսավորում եր գործարանի ունջակալած պատերը և մրաթաթախ բանվորների յերեսները բոսորային լուսով։ Ծծմբային կծու հոտով և գոլորշիով տոգորված գաղջ ոդը ավելի յեր մղձուկ դառնում։


Այդ բոլորը միասին կարծես ներկայացնում եր դժոխքի տեսլացույցը իր գեհենով, իր տանջանքների բովերով ու հնոցներով, իր զոհերի հառաչանքներով։


Յեվ այդ դժոխքի մեջ վխտում եյին հացի կարոտ բանվորները, նույնպես տնքալով նույնպես հառաչելով ու գալարվելով։


Այդ թշվառներից մեկն եր նաև Թևանը։ Նա իր մեղքը քավում եր։ Տուգանքից ազատվելու համար նա պիտի ել բաներ գիշերվա բանվորների հետ հավասար։


Ժամերը թռչում եյին, նրա խոնջացած մարմինը հանգիստ եր պահանջում, բայց նա իրավունք չուներ հանգստանալու։ Իր տանջանքով նա իր յերեխաների խլած հացագինը պիտի յետ ստանար, իր յերեխաների, վորոնք հիմիկ տատրակների պես իրանց մոր գրկում անուշ-անուշ քնած կլինեյին, առանց իմանալու, թե ինչ վիշտ ու տառապանքի մեջ ե իրանց հայրը։ Բայց այդ բոլորը, վիշտն ու սրտամաշ տանջանքը կչքանային շողոմքոր Վոսկու փայփայանքներից, ամեն վերք ու խոցված կբուժվեր վոսկանի անմեղ ժպտից։ Վոսկին հինգ տարեկան մի աղջիկ եր։ Վոսկանը յերեք տարեկան տղան։ Անունները վոսկի, իրանք սոված. այդ ել բախտի հեգնանք եր։ Ի՞նչ եր սպասում ապագայում նրանց. միթե նրանք ել պիտի մատնվեյին ստրկության։ Այդ ինչու ինքն ել մի ավազակ չեր, վոր գրփեր կեղեքեր, վոր հարուստից խլեր նրա հարստությունը։ Այն ժամանակ վոչ յերեխաները կարոտություն կքաշեյին, վոչ Մարյանը ուրիշի համար բան կաներ։ Ել անխիղճ կապալառու Յանին չեր հարստահարել նրան, ել նրա աշխատավարձը չեյին խլի անիրավաբար, գոռող վերակացուները նրան չեյին հարվածիլ։ Ա՜խ, այդ ոձերին ինչ կտրորեր ոձերին, վորոնց չքմեղ ձևացող ուշեփները հիս եյին արել բանվորների լաշին, այդ ոձերին, վորոնց շնորհիվ նա պիտի զուրկ մնար իր սիրելիների գգվանքից և հանգիստ անկողնուց։


Այսպես մտածելով նա հենվեց թիու կոթին, ու քունը վրա կոխեց։ Այնքան լավ եր, վոր մենակ եր բանում մի ջոհարի թեղի