Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/781

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա։Բայց դեռ քնած. չքնած նա ցնցվեց խուճապած. մեկը նրա ձեռքը բռնել եր։ Մի՞ գուցե հիմիկ ել գիշերվա վերակացուներից մեկն ե, ու նա նորից պիտի յենթարկվեր տուգանքի, պատժի։ Մի վայրկյանի մեջ սոսկումից ու զարհուրանքից ընդարմացավ, անդամալուծվեց, բայց բովնրի բոցը վեր փրթաց, նա ճանաչեց իր կնոջը: — Մարյա՛ն,— հազիվ լսելի ձայով հծծաց նա ու մնաց պշնած ու բերանբաց։Իր աչքերին չեր հավատում, տեսիլք եր կարծում ա առջև։


— Յես եմ, գլխովդ ման գամ,—պատասխանեց Մարյանը կամացուկ։


— Դո՞ւ յես թե քո շղավանքը, յերազո՞ւմս եմ, թե արթմնի,- շշնջաց Թևանը աչքերը հաղաղելով։


— Յես եմ, յես,—պատասխանեց գորովանքով Մարյանը.— խիզանին քնով ըրի, դեսը ծորկվեցի։ Լսել եյի, վոր պահել են։


— Այո,—հառաչեց Թևանը.—կաշվահան յեղա արևի դլլոցում, կրակի պլպլոցում, ու խլեցին բերանիս պատառը։


Թևանի սիրտը տրաքվում եր, ու նա հանկարծ հեկեկաց։ Մարյանը նույնպես հեկեկալով փարեց նրան։ Նրանց հառաչանքները և արցունքը միախառնվեցին, վոր գնան խառնվեն այն ծով արտասուքներին, վորոնցով հունցվում ե հզորների փառահեղ շինության շաղախը։


—Դե, միքիչ հանգիստ առ, դու ուժատվել ես,—թախանձում եր Մարյանը։ Յես պահնակ կկանգնեմ—մոտիկ ել մարդ չկա։


— Որհնվի քո ծնունդը, պատասխանեց Թևանը խանդաղատած ու հորանջելով թույլ-թույլ տեղ նստցեց ու մեկնվեց գետնին։ Մարյանը միքիչ կանգնեց լուռ ու մունջ, պատի շվաքից ձկրակեց, ու կասկածելի վոչինչ չնկատելով, վերցրեց մարդի թին ու սկսավ շարունակել նրա աշխատանքը։


—Հեյ տնհա-սուրբ—Սարգիս,-կանչեց նա յերեսին խաչ քաշելով.- դու հենց անես,վոր Թևանը աչքը բաց անի,այս թեղը մաղած տեսնա ...


Ու սկսավ աշխատանքը:Կամաց-կամաց նա տաքանում եր և ավելի թափով ու սրտալի թի տալիս:


Ու Մարյանը խանդազատանքով նայեց դեպի Թևանը ճակատը բաց,շրթունքներին մեղմ ժպիտը,բայց սոսկումով ցնցվեց իր առջև կանգնած եր զարզանդ գիշերապահ վերակացուն։


Բովերի բոցը լուսավորել եր շուրջը: