Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/806

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մուքել, նավթն ես ա, ելի, 9—հարցրեց Սեդրակը, վոր մինչև այդ ակնապիշ նայում եր ոդի մեջ տարուբերվող մետաղյա ահագին դույլին ու շղթայի տեղ ծառայող յերկաթե ձողին:


— Նավթ ա, բա ի՞նչ ա, պատասխանեց Մուքելը առ հարկի և իներքուստ դժգո,վոր իրեն զբաղեցնող հարցից ընկերն անցավ այլ նյութի։


— Ախր նավթը զուլալ ա, եսի պղտոր ա։


— Ի՞նչ իմանամ, անտեր մնա, հետո տանում, զուլալում են ... տո դե ջհանդամը նավթն ել, տերն ել, — շարունակեց նա,—դու են ասա , հերս են անտեր պարտքը տվեց, վերջացրե՞ց, թե մնում ա:


— Տվեց, վո՞նց չտվեց.քիչ ա մնում, տաս֊տասնըհիգ մանեթ ։


- Ինչսպես թե մնում ա, ախր յես հիսուն մանեթից շատ ավել եմ ղրկե։


- Ավել ես ղրկել...բա տանուտե՞րը...


Պատասխանը ջախջախիչ եր, Մուքելը մոռացել եր, վոԱ էր վաստակէ մէ բաժէնը տանուտէր է գրպանն ե մտեր , նա ինքն իրան կորցրեց սաստիկ զայրութից։


— Սև սրտով փող դատես, շուն ու գել ուտի՜...հայ յես... և մի ծանր հիշոց՝ ինչպես գարշահոտ ցեխի մի գունդ շպրտվեց տանուտերի մեռելների հասցեյին. այս անգամ նրա սիրտն իսպառ հովացավ։


Վերստին լռություն տիրեց. լսվում եր միայն մերեքենաների խլացուցիչ շառաչը, քամու անվերջ աղմուկը։ Մուքելը դեռ ելի հազար ու մի բան ուներ հարցնելու գյուղի, բարեկամ. ազգականի, դուռ֊դրացու մասին և մանավանդ Սաթոյի մասին. ու չգիտեր ինչից սկսել:


— Մեռնող, ապրող...


— Հեչ, տատմեր Գուլեն արևը քեզ բաշխեց։


— Չարդ տանի... թանգություն, եժանություն...


— Հացը թանգ ա, անասունների կերն ել շատ պակաս ա. մեր քավոր Գևոյենց դեղն ել վառին, ասում ին՝ Սրքեյի տղեն վառեց։


— Հա, Սրքեյի տղեն կանի, շան ծիծ կերած ա... աշնան հարկը ժողվի՞ն։


— Բա չժողվի՞ն, հարկ կմնա, կաշի յեն քերթում, կա—չկա հարցնողը վորն ա...


— Հա մեր խալխին շատ են տփում. — հաստատեց Մուքելը մտածկոտ, ու դրանով սպառվեց այդ ցավոտ հարցը։


Սեդրակի հայացքը կրկին գրավեց հորից բարձրացող դույլը:


— Մուքել, ես ել ջրհորի պես ա, ելի՞. շատ խորն ա։


— Բա խոր չի՞: