Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/805

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սաթոն ել, դե, ասաց՝ հալի հալբաթ շատ բարով տար ու ես ել տվեց, վոր քեզ բերեմ։


Սեդրակը հանեց ծոցից մի գույնզգույն թաշկինակ և վերկենալով տարավ դեպի ընկերը: Մուքելը այս անգավ չբողոքեց, աջ y ձեռքով միշտ լծակը պահած , ձախոով առավ թաշկինակը, տարավ յերեսին, հոտոտեց , ժպտաց, համբուրեց ու կոխեց ծոցը։


— Ափոդ ել են վերջի տասնուհինգ մանեթն ստացավ,- ասաց


Սեդրակը վերստին իր տեղը գրավելով։


— Տասնուհի՞նգ... կրկնեց Մուքելը խոժոռած։


— Հա՛,տասնուհինգ։


— Չե՞ յես քսան ղրկեցի։


— Հինգը տանուտերն ա վերցրե վոտի քրեհ։


Հա՛անհոգի... անաստվա՛ծ,- մռմռաց Մուքելն ատամների արանքից ու լռեց:


Աբարանցի բանվորները բոլորն ել փողն ուղարկում եյին գավառի կենտրոնական գյուղը, ուր պոստ կար. տանուտերն ստանում եր ծանուցագրերը. «վասն անգրագիտության » վավերացնում եր կնքով, ապա գնում եր դրամն ստանում «ըստ պատկանելույն» հանձնելու համար և հանձնում եր միշտ... մի մասը յուրացնելուց հետո վորպես «վոտքի վարձ»։ Սա հին կարգ եր. բանվորները գիտեյին, յերբեմն իրար մեջ տրտունջ ու զայրույթ եյին արտահայտում , վերջիվերջո գոհ մնում, վոը գոնե մնացածը տեղ ե հասնում։


—Հինգ մանեթ միանգամի՜ց...—լռությունն ընդհատեց Մուքելը, —գոնյա յերկուսը վերցներ կռապաշտ անհոգին, թո՛ղ բարձի տակին ուտի,-վերջացրեց նա սիրտը հովացնելու համար, և յերկու ընկերներն անցան այլ նյութերի։ -Բա Սաթոն... Սաթոն, — ուղղեց նա,—ել ի՞նչ ասաց ախը։


— Ի՞նչ պիտի ասեր ... ասելն ել են եր, թե հալի հալբաթ շատ, շատ բարով տանես ու ասես, թո՛ղ շուտ գա։


Պատմողը նշանակալից կերպով ծիծաղեց, Մոււքելը հրճվեց, սիրտը անուշ հույզով դողաց , ու աչքերի մեջ յերազուն ժպիտը խաղաց։


—Սեդրակ ջան, աստված սիրես,բոյը, ի՞նչպես ա, բարձր , հա՞ա...


— Չինար, Սաթոն մի հատ ա սաղ գեղում։


Մուքելի սիրտը կրկին թրթռաց. անզուսպ ցանկություն ուներ ճչալ, յերգել, մի լավ բան անել.դույլըբարձրացավ,ու նավթը թափվեց , ու նա այս անգամ ուժգնորեն շարժեց լծակը, ու շղթաները շառաչելով ցած իջան։