Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/810

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՅԵՐԱԶ


Սեպտեմբերի վերջերին եր ,վոր Ազիզենց Ֆարսին Բալախանուց վերադարձավ գյուղը։ Վերադարձավ, շատերի նախանձը շարժեց և շատերի յել ախորժակը բացավ... Նրա կարմիր շալե արխալուղը, արծաթե գոտին, մահուդ չուխեն՝ թևերի տակը կանաչ կտոր գցած, յերկարավիզ կոշիկները, կլոր գլխարկը և վերջապես վիճակախաղում ընկած չուգունե ժամացույցը ո՞մ նախանձը չեր շարժիլ Զանգեզուրում, այն ել այդպիսի մի հետ ընկած գյուղում...Իսկ յեթե դրա վրա ավելացնենք բերնե-բերան անցնող, բերած խալաթների և ճոթ ու կտորների պատժությունը, ապա պատկերը կատարյալ կլինի։ ճիշտ ե, շատերն են ոտարությունից «տրաքելիս սանդուղներ» բերել, շատերն են արծաթե ժամացույցով ու քամարով գյուզ վերադարձել ու անմեղ պատանիների ախորժակը գրգռել,բայց Ազիզենց Ֆարսին մի ուրիշ բան ե. նրանից «գլուխ ղարիբավոր» հազիվ թե գյուղումը պատահած լիներ. և հենց դա յեր պատճառը, վոր վողջ գյուղը մի բերան գարձած, նրա մասին եր խոսում, նրա գովքն անում։ Շատերը, նույնիսկ, իրանց տունն եյին հրավիրում և պատժել տալիս դեսից - դենից։ Ֆարսին Բալախանին շատ վառ գույներով եր նկարագրում։ Շատերը յերանի եյին տալիս նրա մորը, վոր այդպիսի «աշխատավոր» տղա ունի։


— Տունդ չքանդվի, տղատեր. տղա յե ե, աշխարհս հավաքել, ու իրանց տունն ե թափել. — ասում եյին բարեկամները և հեռանում։


Բայց ով եր Ազիզենց Ֆարսին։ Մի հասարակ «մասլյոնշչիկ», վոր միքանի տարի շարունակ Բալախանու հոտած կազարմաներում (բանվորանոց) որ ու գիշեր անելով, բանվորությունից հասել եր մասլյոնշչիկություն (յուղ քսող) «բարձր աստիճանին», մի պաշտոն, վորին այսոր հազարավոր Ֆարսիներ իդեալ շինած, հասնել են ձըգտում։ Տարիների չարքաշ աշխատությամբ ձեռք բերած կոպեկները, տուն գնալու ժամանակ կերպով ծախսելով, նա մազի չափ անգամ չեր շեղվել այն շավղից, վոր տարիներից գծել եյին զանազան Ֆարսիներ... Ուրիշներին զարմացնելու համար արդյոք, թե իրանց չարքաշ կյաքից հետո մի «լավ ապրելու» համար, այդ վողորմելի արարածները, շատ անգամ, արյունով ձեռք բերած մանեթները կոպեկների տեղ են ծախում։ Հավանական ե, վոր հենց ուրիշներին զարմացնելու և շլացնելու համար. մանավանդ վոր շատերը վե-