Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/811

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րադառնալով ոտարությունից, անմիջապես ամուսնանում են, կամ առնվազը նշան են դնում... Այդ շատերից մեկն ել Աղիզենց Ֆարսին եր, վոր գյուղում այ՜նքան աղմուկ եր հանել...


Ֆարսու մոր «յերջանկությունը» հանգիստ չեր տալիս գյուացի մայրերին. ամեն վոք յերանի յեր տալիս այն որին, վոր կտեսնեն իրանց վորդուն ել «այն որին» հասած։ Ահա այդպիսի մայրերից մեկն ել Շիրինենց Սոնան եր, վոր իր վորդի Սաքոյին Բալախանի ճանապարհ դնելիս՝ յեկել եր մինչև գյուղի աղբրի մոտ և անդադար Ֆարսուն եր որինակ բերում խոսելիս։


- Վորդիս ,—ասում եր նա-ինչ ուզում ես ար՛ա, միայն վոր գյուղը վերադառնաս, անուններս գետնովը չտաս. մենք ել մեզ համեմատ տուն ենք.«լդոստ ու դուշման»-ի նայի՛ր, «անամուս-դեյրաթ» արա։ Որենքը այն ե, վոր տղան ոտարության մեջ ինչ ել վոր անե, հարցնող չի լինելու. միայն թե վեջը լավ լինի, վոր պարզերես ծնողաց յերես դուրս գա... Մի որ սոված մնալով՝ մարդ չի մեռնիլ. վոր հետ դառնաս տուն, քեզ չեն հարցնելու, թե ինչ ես կերել. ասելու յեն՝ ինչ ես բերերլ. գրպանդ էն պտռելու։ Գրպանումդ վոր յեղավ, խոսքը քոնն ե... Մի խոսքով, այնպես արա, վոր Շիրինենց Աղաջանին գյուղամիջում պարզերես անես...


Այս խոսքերով Սաքոյին ճանապարհ դրին նավթի քաղաքը։

                      2.


Տասն և վեց տարեկան Սաքոն իր համագյուղացիների հետ հասավ Բալախանի, վորոնց միջոցով և «վեդյորշչիկի» պաշտոն ստացավ. ուրիշ վոչ մի պաշտոն այնքան հեշտ չեր ճարվում... Ե՛հ, ի՞նչ անենք, մենակ ինքը չե, իրան նման հազարներ կան. ինչպես նրանք, այնպես ել ինքը։ Բայց կազարմանե՞րը... Այդ արդեն շատ ծանր եր Սաքոյի համար։ Հարյուրավոր թուրք ու հայ կեղտոտ բանվորների հետ պառկել մի մութ ու խոնավ նկուղի մեջ, առաջին անգամից սարսափեցրեց նրան։ Հենց ուզում եր առաջին պատահողի հետ գյուղը փախչի, բայց մեկ ել վոր հիշում եր Ազիզենց Ֆարսուն, հետ եր կենում այդ մտքից. մտածում եր. «Խոմ հավիտենական չե, վոր մարդ չկարողանա դիմանալ. ժամանակավոր բան ե. մարդու մի վոտից կախ տալու յել վոր լինին, ե՜լի մի տարի մի տեղ կարող ե մնալ: Ձեր վոր վերջը լավ կլինի...»։


Վերջը լավ կլինի...ՈՒրիշ խոսքով՝ մի որ, իր վերադարձին, գյուղում միքանի մարդկանց պիտի զարմացնե իր գեղեցիկ շորերվ...


Վեդրաչու պաշտոնին շուտ չընտելացավ։ Մանավանդ գիշերվա ծառայությունը անտանելի յեր. ամեն իոչ կտար, միայն թե գի