3. Կարո՞ղ եր մարտական ազգայնականությունը լուծել ազգերի համերաշխության հարցը:
4. Վո՞ր խավի հայերին ե ծաղրում Ռ. Պատկանյանը և վոր պակասությունների համար:
5. Շինականի մասին գրած վոտանավորով կարո՞ղ և Ռ. Պատկանյանը
աշխատավորական գրող համարվել։
6. Կարդալ նրա «Ազատության յերգերը» և բնորոշել աշխարհայացքը։
7.Գտնել Ռ. Պատկանյանի և Սմբ. Շահազիզի աշխարհայացքի ընդհանուր գծեր:
2. ՓԱՌԱՍԵՐ
1. Բնորոշել գավառական զորբայի կարիերիստ վորդու՝ Ալթմազովի նյութամոլությունը։
2. Ինչու յե խարազանում Ռ. Պատկանյանը «մայրաքաղաքում կըրթած» յերիտասարդներին: Ոգտագործեցեք «Փառասերը», «Մայրաքաղաքում կրթած հայ յերիտասարդը և աղջիկը»։
1. ՋԱԼԱԼԵԴԴԻՆ.
1. Ո՞վ եր քրդերի կողմից հրահրում հայերի կոտորած ու կողոպուտ։
2. Ի՞նչ դեր եյին խաղում շեյխերն ու աղաները քուրդ ժողովրդի մեջ, և վորն եր նրանց գլխավոր զենքը հարևան ժողովրդի դեմ։
3. Հայերը խաղաղ կենակցություն ունեցե՞լ են քուրդ և թյուրք ժողովուրդի հետ թե վոչ:
Բնորոշել Ոմար աղային։
4. Սարհատի հայդուկային խումբը կամ նման խմբերը կարող եյին լուծել հայ—քրդական կամ հայ—թյուրքական հարաբերությունների խնդիրը։
5. Բացատրեցեք Դալի—Բաբայի և Բիթաբ—Գալիսիի ճառերի իմաստը, վորպես Րաֆֆու կողմից առաջադրած ծրագրի: Կա վորևե ակնարկ հարևան ժողովուրդների մերձեցման անհրաժեշտության մասին։
6. Համեմատեցե, Սարհատին Աբովյանի Աղասու հետ (Աննիի ավերակներում)։
7. Ի՞նչ ապացուցեց հայդուկային շարժման տարիների փորձը Տաճկաստանում և ինչ հետևանքների հասցրեց։ Լուծվե՞ց հարցը, թե ավելի բորբոքվեց ազգային թշնամությունը։
8. Րաֆֆու ծրագրային վեպերով վոգևորված հայդուկային մարտական ազգայնամոլությանը ի՞նչ հակադրեց բանվորա—գյուղացիական խորհրդային իշխանությունը և ինչպես լուծեց ազգային հարցը։
2 ԽԵՆԹ
1. Տանուտեր Խաչոյի տնտեսական վիճակը իբրև արդյունք տևական խաղաղ պայմանների։
2. Համեմատեցեք տանուտեր Խաչոյի նահապետական տունը Աբովյանի տանուտեր Ոհանի տան հետ։