Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/823

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3. Ոգտագործեցեք վերոհիշյալ նյութը և բնորոշեցեք հայերի տնտեսական և քաղաքական դրությունը Տաճկաստանում:

4. Բնորոշեցե՛ր Թոմաս Եֆենդու տիպը:

5. Համեմատեցե՛ք նրան Ֆաթթահ բեկի հետ. յերկուսից վո՞րն ե ավելի վատ իբրև Հասարակական չարիք:

6. Խենթի Յերազը իբրև Րաֆֆու հասարակական դավանանքը։ Ի՞նչպես ե նայում Րաֆֆին մասնավոր սեփականության, յեկեղեցու, քրդերի ապագայի և դասակարգերի վրա:

7. Համեմատեցե՛ք Խենթի Յերազը մեր այսորվա իրականության հետ:


3. ՍԱՄՎԵԼ

1. Ի՞նչ դեր ե հատկացնում անհատին Րաֆֆին:

2. Ինչո՞ւ Րաֆֆին ուրացող ե անվանում Մերուժանին և ի՞նչպես ե նրան դուրս բերել:

3. Ի՞նչ դեր ե խաղում յեկեղեցին Մերուժանի և հակառակորդների պայքարի մեջ:

4. Ի՞նչի շուրջն ե իշխանական տոհմերի կռիվը:

5. Ինչու ժողովրդական տարր չկա «Սամվելի» մեջ, և վո՞րն ե Րաֆֆու պատմական աղբյուրը։

6. Ո՞վքեր են Հայոց Հին պատմության հեղինակները և ի՞նչ տենդենց են մտցրել նրա մեջ:


4. ՎՈՍԿԻ ԱՔԱՂԱՂ


1. Բնորոշեցե՛ք Մասիսյանին վորպես վաշխառուական կապիտալի կուտակողի՝ իր տանը և խանութում։


5. ՀԻՆ ԴՊՐՈՑԸ


(«Կայծեր»-ից)

1. Բնորոշեցեք Րաֆֆու նկարագրած վանական-ֆեոդալական ժամանակների հին դպրոցը:

2. Հասարակական այլ կարգերում կարող եր գոյություն ունենալ Տեր-Թոդիկյան դպրոցը:

3. Համեմատեցեք Տեր-Թոդիկի դպրոցը ազգային-բուրժուական դպրոցի հետ (ուսուցչի տված նյութերի հիման վրա)։

4. Բնորոշեցեք մեր աշխատանքային դպրոցը: Համեմատելով հին դրոցների հետ։

6. ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՐԺԱՊԵՏԸ

(«Կայծեր»-ից»)

1. Վորն եր Րաֆֆու վորոնած վարժապետի ցանկալի տիպը։


1. Բանաստեղծություններ

1. Ի՞նչպես են արտահայտվել ազգային-բուրժուական իդեալները Հովհ. Հովհաննիսյանի բանաստեղծությունների մեջ վորոնք են այդ իդեալները: