Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գլուխը հետ ե դնում նորա հրամանը գետինը չձգել: Ճանապարհի վերա յասավուլն իրան ամբողջ գավառի տերն ե համարում։


Յասավուլներ ընտրվում են առհասարակ տեղացիներից՝ գլխավորապես պարսիկներից։ Յեթե մահմետական կրոնի հիմնական կանոններին համաձայն մուսուլմանը պետք ե խորշի քրիստոնեյից, յասավուլներն ուրեմն սուրբ մարգարեյի որինակատար չեն. նրանց համար հայ, թուրք չկա, նրանք ամենքն ել ընկերներ են , գլխարկը վերցրած ժամանակը կարելի յե ճանաչել հային ու թուրքին. գլխի մեջտեղից ածելած կտորն և ականջների վրայից կախված մազերի փռչակները պարսկական գլխի նշաններն են. իսկ ահագին վոչխարենին կես փութ բուրդ վրեն մինչև ականջը I խոր քաշած, հաստ , ստվար և յերկայն ընչացքները ականջին յերկու անգամ փաթույթ տված, ահռելի դեմքը վիթխարի հասակի հետ՝ շատ ծանոթ աչքերի միայն կարող են պարզել յասավուլի հայ կամ թուրք լինել։


Առանց խտրության յերկու հակառակ կրոնի վորդիքն ուտում են միևնույն ամանից և խմում են նույն գավաթից. քրիստոնեյին սրրագործող, իսկ մահմետականին պղծող հեղուկն ել միակերպ սիելի յե յասավուլի համար, թուրքը հայից պակաս չի կոնձում գյուղերումն և կատարը տաքացրած՝ յուր քաջագործությունները բանացնում: Հայի հաց, խոզի միս, թուրքի պանիր, սրբի դռան մորթած մատաղ, վորոնք յերկու ազգությանց միույն կամ մեկելին գարշելի յեն, յասավուլի համար հարցնել չկա։


Յեվ ահա պատրաստ ե յասավուլն յուր պաշտոնը կատարելու։


Յուր տիրոջ մի չնչին հրամանը դուրս յեկավ և յասավուլը թռավ ձիու քամակն ու յերկու վայրկենի մեջ աներևութացավ. մի մտրակ ձիու փորատակովը քաշեց և նրա ձին կրակի նման թռչում ե մեծ ճանապարհի միջովը։ Վա՜յ այն գյուղին , ուր դիմում ե մեր յասավուլը և առավել վ՜այ այն գյուղականներին, վորոց պատահում ե նա ճանապարհի վերա։


-Ե՛յ վո՞ր գյուղացի յես,ու՞ր ես գնում,մի սառն ու հպարտ ակնարկ դեպի ճանապարհորդը դարձնելով, հարցնում ե մեր յասավուլ աղեն՝ ձիու թամբի մեջ ծուռը նստած ։ Վա՜յ ,ասում եմ խեղճ գյուղացուն, յեթե սխալմամբ գտակը մոռացավ հանելը, կամ ուշացրեց խոնարհաբար գլուխ իջեցնելը: Ցնցաց մտրակն ոդի մեջ և պատատվեց խղճալո կիսամերկ մարմնույն, մանավանդ յեթե նա հանդգնած լինի չշտապել ճանապարհից դուրս գալ և յասավուլին լայն ուղին թողուլ։


— Տո խլանկաջ, քեզ չեմ հարցնում վո՞րտեղից ես .ի՞նչ ես դունչդ ծռել մտիկ տալիս, խոսի ելի, հետաքրքրվեցավ յերկրորդ և յերրորդ մտրակը: