Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամենքից ավելի այս ստորին վոստիկանական սպասավորները ծանոթ ու մերձ են ժոդովրդի կյանքին և սրանցով ե այն մոտ հարաբերությունը, վոր ունի գավառապետն յուր վիճակի ամեն դասակարգի հետ։


Վորոնենք յասավուլի բունը և ներս մտնենք։


Ահա գավառակապետի բնակարանի մոտ, լայն բակի մեջ մի մեծ ու յերկար ծածկի տակ մսուրքներ են շինած, ուր կարգավ միքանի ձիանք կապոտած են։ Նույն գոմի վերի անկյունումը՝ մի առանձին բաժանման մեջ՝ մի սենեկանման մասը կա, ուր պատերի վերա յափունջիք են կախոտած։ Բարձրացրու այս յափունջիներից վորը կամենաս և ահա փայլում, շողշողում ե հրահանի վերա հորինած պարսկական արծաթյա ողերով հրացանը։ Յերկու նույնանման ատրրճանակ , մի է յուղաման , մի գչիր քակող գործիք՝ վառդամանի ու գնդակամանի հետ զարդարում են հրացանի բոլորքը:


Պատերի աակերին , համարյա, միշտ կգտնես թիկնած յերկու կամ յերեք հուժկու մարդիկ՝ արխալղների թևերը վերև ծալած և կոները մինչև արմունկները բաց։


Ահա սրանք են յասավուլները։ Արանց թիվը յերբեմն մինչև տասի յե հասնում։


Սրանց պաշտոնն ե մովրովի իրավարանից դուրս արձակած բոլոր հրամանները տեղը հասցնել և է կատար ածելու հսկել, հարկ, կոռ ու բեդյառ ժողովելուս ոգնել տանուտերներին և գավառական բոլոր ստորին վոստիկանական պաշտոնները կատարել։


Հավատարմության և ուշիմության մասին սրանց կարելի յե նմանեցնել վորսկան շների։ Վորքան ել նոր մարդ լինի գավառակապետը, նրանք ճշտապես կատարում են նորա կամքը։


Սրանք այնքան սուր են մարդաճանաչության մեջ, վոր առաջին որումն իսկ գուշակում են նոր գավառակապետի բռնելիք ընթացքը, այդ պատճառավ յասավուլի և յուր տիրոջ մեջ սկզրի որից մի սերտ համակրական հարաբերություն ե կապվում. այդ ե պատճառը, վոր ամեն յասավուլ քանի մի ուրիշ պաշտոնակալներ ե փոխում։ Վոչ մի նոր գավառակապետի հաշիվ չե ձեռքից թողուլ այգ մարդկանցը, վորոնք գավառի ամեն ծակ ու ծուկը գիտեն, ճանաչում են ամեն մի անձնավորություն և վերջին գյուղի շներն ու կատուներն անգամ համարած ունին։


Հետաքրքիր ե յասավուլի ամեն մի քայլափոխը դիտելը. յուր ձիու կողքին գոմի մեջ նա թիկնած ե ինչպես պարսից խանն յուր թավիշյա բարձի վերա. յուր մեծավորի առաջին սպասավորության մեջը նա շան նման գալար ե գալիս և ամենայն նվաստությամբ