Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոր ոտար գավառի մարդն իրավունք չունի առանց բիլեթի իր մհալիցը դուրս գալ, դուք, իհարկե, կգիտենաք ես սաստիկ հրամանն ու բիլեթ ել կունենար։


— Չե, աղա, ի՞նչ բիլեթ, Փամբակն ու Կարբու մհալը հարեվաններ են, մենք պապենական հա յեկել, ա գնացել ենք. ըսկի ղզլբաշի որուվն ել մեզանից բիլեթ չեյին հարցնում, հիմի հո փառք աստծու, չիմս[1] ել մի ելլիկ ենք։


— Հանաք եք անո՞ւմ։


— Չե, ղորթ ենք ասում։


— Վոնց թե անբիլեթ եք, բաս մեզ ել ուր են տոնլուղ[2] տալիս պահում, վոր ամեն փախստական կարողանա արձակ համարձակ կապը կտրած մհալե մհալ ընկնել։ Դեհ, հոնքերը կնճռում ե մեր յասավուլը, հետ դարձրեք ձեր ձիանքը, գնանք ես մոտիկ գեղը, բոլորիդ անունն ել պետք ե գրվի, կռներդ կապոտվին ու ղրկվիք ձեր մովրովին, դուք փախստականներ եք, աղի գնացողը ձեր պես չի ըլնիլ:


— Աղա ջան, քեզ մատաղ, մենք հայ քրիստոնյա յենք, մենք փախստական չենք, յերեք որ ճամփա յենք գալիս, վոչովի մի շառ[3] չենք արել, ես ա Կողբին մոտացել ենք, թող մեր ճամփեն գնանք, մի մին բեռն աղ տանենք, մեր քյասիբությունն անենք[4]:


— Շատ մի խոսաք, գոռում ե մեր Վահրամանն ու ձիանոնց գլուխը հետ դարձնում յուր հրաշագործ մտրակովը։


— Աղա ջան, չգիտեյինք, ես մինը բաշխ, մյուս անգամ առանց բիլեթի չենք գալ:


— Տո, ինչ անհասկացողներն եք, յերկու որ ա բերանս հացի կտոր չի մտել, վոտքս որղանգույից ցած չի յեկել, թե վոր յես ձեզ բաց թողամ, ել ուր եմ ըստեղրանք ման գալիս։


— Աղա ջան, չտեսնելու դիր, մենք քո վոտի ջաֆեն[5] կքաշենք։


— Դուք ինչքան պտի տաք ինձ, վոր յես իմ թագավորին խային[6] մտիկ տամ, ձեզ բաց թողամ. եգուց ելոր ել բանն իմացվի, գլուխս զնդանի[7] մեջ մտնի։


— Աղա ջան, շատեն քչեն, մի մին բան կհավաքենք, քո սիրտը կշահենք, աչքի տակով անց կացրու, գնա քո գործին, աստված բանդ հաջողի:


— Ախը գիտեր ինչ դժվար բան ա պատասխան տալը։


— Վոչինչ, մեր խաթեր պիտի յոլա տանես։

  1. Բոլորս:
  2. Ռոճիկ:
  3. Վնաս:
  4. Մեր կարիքը հոգանք:
  5. Չարչարանքը:
  6. Նենգ աչքով:
  7. Վտանգի: