Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ե՛հ, ինչ անեմ, խեղճ եմ գալիս, դուք ել քյուլֆաթի[1] տել եք, յեկել եք ըստեղ հասել, հետ դարձնել չի ըլնիլ, գնացեք ձեր ճամփեն. փամբակեցոց փողերը գրպանը դնելով ճանապարհ դրեց: Բայց մտիկ տվեք, տղեք, նախագգուշացրեց նա, բան ե, յեթե ուրիշ յասավուլներ ձեր առաջը կտրելու, լինեն, ասեցեք, վոր Ղարո բեգը մեզ իզին[2] տվեց, թե վոր հարցնեն թե բան տվիք, ասեցեք՝ մի թեթև ծառայություն արինք. են ժամանակն ել ձեզ նեղություն չեն տալ:


— Աստված կյանք, աղա։


— Հիմարներ, աղոթք արեք չպատահին, թե չե մինչև գրպաններիդ բերանը կրկին չբանաք, ճանգերիցը չեք պրծնիլ, փընթփընթաց ինքնաբավական Ղահրամանն ու ձիուն կրնկեց։


Արժան ե տեսնել յասավուլին մովրովի, կամ դիցուք, մի հասարակ աստիճանավորի հետ գնացած ժամանակը. այն առյուծն այժմ հեզ գառն ե դարձել. ամենայն խոնարհությամբ նստած ե նա յուր ձիու վերա և բավականին տեղ հետ ընկած ե գալիս. վոչինչ բան նա չի տեսնում, վոչինչ գոռոզ միտք նրա մեջը չի անց կենում. նա կատարյալ ծառա յե և մի հոգսով միայն զբաղված ե. ականջները սրած՝ ամեն րոպե սպասում ե յուր տիրոջ հրամանին։


— Յասավուլ, հանկարծ դուրս ե թռչում այս խոսքն աստիճանավորի բերնից։


— Բալի[3] աղա, պատասխանելն և մոտ գալը մեկ ե լինում, բայց միշտ ձիու սանձը պինդ բաշելով, վոր մի գուցե յուր տիրոջից առաջ անցնի։


— Կո՞ւյր ես, չես տեսնում, վոր դիմացիցը մարդիկ են գալիս, քո պաշտոնդ մոռացել ես, միտքդ վոր տեղ ե։


Հերի՛ք ե, լասավուլը հասկացավ ու ձիու կողքին այնպես կրընկեց, վոր խեղճ կենդանին յերկուտակվեցավ:


— Շուտ, շուտ ճանապարհիցը դուրս յեկեք, աչքերը չունի՞ք, չեր տեսնում, վոր աղեն գալիս ե, ու ձախ մտրակահար անելով՝ շփոթը ձգում ե ճանապարհորդների մեջը, շուտ գտակ հանեցեք, գլուխ տվեք։


Ուռած փքված քշում ե տղեն յուր ձին ճանապարհի մեջտեղովն առանց մի սառն վողջունի անգամ արժանացնելու իրեն մինչև գետին գլուխ իջեցնող գյուղացիներին։


Ահա ճշտությամբ կատարեց յասավույն յուր պաշտոնն և կըրկին յուր նախկին խոնարհ դիրքն և տեղը բռնեց։

  1. Գերդաստանի:
  2. Արձակուրդ:
  3. Հրամայեցեք: