Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳՈՂԸ ԳՈՂԻՑ ԳՈՂԱՑԱՎ,ԱՍՏՎԱԾ ՎԵՐՆԻՑ ԶԱՐՄԱՑԱՎ


Ժողովրդի նեղությունները հետզհետե ավելանուն են. յերրկրագործ, այգեգործ , բոլորեքյան միատեսակ ճնշված են . կապալառու Բաղդասար աղայի քամու նման թռչող նժույգի սմբակներից՝ կրակի կայծերը փայլակից ավելի չեն պեծավորվում. անբան անասունն արդեն ճանաչում ե գավառական տանուտերների դուռը, նա բնազդմամբ հասկանում ե իր գնալու գյուղ գավառական վարչության գոմումն իր տեղը վորոշած ունի և մի տեսակ ներքին հաճությամբ և հպարտությամբ սիրում ե կեր ուտել ռուսական ձևի մսրքում ։


Բղդեն այժմ միայն չի մանգալիս, չորս գնավառված կտրիճ թուրք թիկնապահ ձիավորներ նրա անբաժան ընկերներն են, իշխանության կոդմից ել մի յասավուլ շարունակ նրան առաջնորդում ե։


Բղդեն հաճախակի յե այցելում գավառական վարչության բնա- կատեղին. շատերի մոտ ե յել ու մուտ անուն, սիրով ընդունված ե մեծ ու փոքր կնյազների մոտ։


Մի այդպիսի այցելություն կատարվեց տեր֊Հակոբի հետ տեսակցությունից միքանի որ հետո։


Նոր եր վերադարձել նա Աբարանից Կարբի և պատրաստվում եր գնալ տեր- Հակոբից լուր իմանալու, վոր մի ձիավոր իջավ նրա դռանը և մի փոքրիկ նամակ տվեց նրան։ Նամակը գրած եր Բղդեյի սաորադրյալների մեկից. նա հայտնում եր, թե գյուղերից շատերը վոտքի յեն կանգնել և ցորեն չեն տալիս. յեթե հառաջը չառնվի, գրում եր գործակատարը, բոլորը կապստամբին։


Բղդեն ամեն բան մոռացավ, ձի հեծավ և յերկու ժամից իջավ գավառական վարչության մոտ յեղած գինետան առաջին։


Նա կանգնեց գինետան դռան շեմքին, գլուխը ներս խցկեցի և մանրախույզ հետաքրքրությանբ խորքը դիտելուց հետո՝ ապահովացավ, վոր ոտար վոչ վոք չկար ներսը, ուստի և ձայն տբեց.


— Սաքո...


— Հը, Բղդե, դու յե՞ս, ներս մտիր, ընչո՞ւ յես հեռու կանգնել, աչքերը չալ (խաժակ) կովի նման մտիկ տալիս, վստահ պատասխանեց գինու տկի բերանն ամրացնելով Սաքո կոչվածն և շարունակեց[1].


— Տո, այ մեռած, ելի յեկել ե՞ս, չե՞ վոր յես քեզ ասել եմ խաթեդ (փորձանք) մեզանից հեռու պահիր. դու մեր գլուխը մի փորձանքի մեջ բանդ կանես։

  1. Միկիտան Սաքոյի համար տես «Հացի Խնդիր» աշխատասիրությունս: