— Ինչ փուչն ես, Սաքո, «չեմ ուզում՝ գրպանս դիր», վորպես ուրախ չես իմ գալուն, իբր թե չգիտես՝ վոր առանց քեզ ես յերկրումը ծառի տերևն ե իրավունք չունի շարժվելու։
— Հանաքը թող, ասա տեսնենք՝ ընչի՞ յես յեկել, չե վոր մի
քանի որ առաջ գործդ կարգի դրինք՝ գնագիր։
— Ինչպես չգայի, ամեն տեղ հոտս քարին ե առնում, Աբարանի
ժողովուրդն եշ ե, ենտեղ ատամս կտրում ե, բայց դաշտի
մեծ գյուղերից մի քանիսը, համարյա, յերես են թեքել, ձեռքները
պատն են քսում, խոսք չեն ուզում հասկանալ, տուն չեն կամենում թողնել։
— Ի՞նչ են ասում։
— Ասում են՝ մեր գավառի մեծ ու գլխավոր գյուղն Աշտարակն ե,
աշտարակեցիք են գինու արաղի կեսը ջուր անում, Ալեքսանդրապոլումը
վոսկի շինում, ոգուտ տեսնում, Աշտարակը մի բուռը
ցորեն չի տալիս, մենք ընչի՞ պետք ե տանք։
— Յեթե Աշտարակը ցորեն չի ցանում, վո՞րտեղից պետք ե տա ։
— Գնա ու հասկացրու. կոպիտ գյուղացի յեն, վո՞ր մեկի գլխումը
խելք նստացնես։
— Ինձ ինչ ես տալիս, վոր որն եգուց աչքս ու ձախ
դարձնեմ, ամենքը քո ղուլը դառնան։
— Աշտարակն ե՞լ։
— Աշտարակի անունը մի տալ, նա թթու խնձոր ե, մի աշխատեք
կծել, վոչ դու, վոչ քո կնյազները, բոլորիդ ատամներն ել
կառնի , ել բան չեք կարող ծամել, քաղցած կմնաք։
Հողն ու ջուրը լավ գիտի Սաքո ջա՛ն, ինչպես ես պաշտպանում
քո հայրենիքդ։
Դու քո Կարբին չես պաշտպանի՞լ։
— Պարտքս ե։
ՈՒրեմն ել չհամարձակվիս եդ ծուռն աչքդ Աշտարակի կերա
թեքել, թե չե ես գակառից մի բուռը հավի կուտ չես կարող
դուս տանել։
-Մյուս գյուղերի համա՞ր ինչ ես ասում։
Տեսնենք՝ վորքան ես ցնծում։
-Այ յեղբայր, տզրուկ ես դառել, ինձ արենքամ արել, տկածս հերիք չի՞։
- Լռի՛ր, լռի՛ր, թե չե հինգ որ չի քասշիլ, պոչդ կխուզվի. դիմացինդ
միկիտան Սաքոն ե, Սարդարապատի մովրովների միկիտաը, քո ցերեկվա ման յեկած տեղերն յես գիշերն եմ ման յեկել, ինձ լավ հայտնի յե, թե վո՞ր գյուղումն ինչքան ավազ ե բանում,