ԿՅԱՆՔԻ ԵՐԿՈԻ ՃԱՄՓԱՆԵՐԸ
Ես ու դուն իրարմե տարբեր ենք, օ՜, տարբեր
Դուն լայն ճամփեն կ՚երթաս, ուրախ ու անխռով,
Մինչդեո ես իյնալու վախովըս տարուբեր'
Նեղ ու ցից ուղիես կը քալեմ արցունքով:
Ջանացի, սակայն գեթ դիտել քեզ, քու ճամփան,
Ուր շքեղ ուռենին կ՚ընծայե շուք ու զով,
Ուր գետինն կը ծածկեն ծաղիկներ բյուրական,
Զեփյուռն ալ ճակատըդ կը գգվե հեշտանքով:
Սակայն նայվածք մը դեպի քեզ արձակված,
Բավ է, ոը գլորիմ անդունդը անհատակ,
Զի փշոտ այս ճամփաս այնչափ նեղ է ու թաց,
Մեկ քովըս անդունդն է, մյուսըս' ժայռ վայրահակ:
Ճամփան, ուր կը քալեմ, ուղին է ցավերու,
Հոն մտնողն ժամ առաջ դուրս ելնել կը փութա.
Դուն կ՚երթաս ճամփայեն երջանիկ կյանքերու,
Սակայն լոկ ճամփորդ մ՚ես ինծի պես տարակա:
Ու տրտում կը քալեմ մտրակված բուռն հովեն,
Տատասկը կ՚արյունե սրունքներըս փափուկ,
Ժայռերուն ցըցվածքն են իմ միակ ապավեն,
Որոնց սուր ծայրերուն կը փարիմ ողորմուկ:
Բայց երկուքս ալ, ավաղ, կը հանգինք սև վիհին,
Ու պետք է, ոը անցնինք մահի սև կամուրջեն, ֊
Դուն` ուրախ, ես` տրտում, երբոր գանք
դեմ առ դեմ,
Այն ատեն ո՞վ արցունք պիտ հեղու մեր մեջեն:
19
Էջ:Lusnyak.djvu/10
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է