Էջ:Lusnyak.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԼՔՈԻՄ

Լուսնյակ գիշեր... ի՞նչ օգուտ կա ինձ համար,
Երբ սիրտս համակ գիշերին պես է խավար,
Փրփուրներուն նման, որոնք ծովին մեջ
կ`անհետի՜ն,
Սրտիս բոլոր անուշ հույսերն ալ հետին
կը մարին:
Կյանքին միա՛յն դառնություններն ըմպեցի,
Կյանքն ինձ համար գիշերին պես բեռ մ՛է սին.
Լուսնյա՜կ գիշեր... ծովուն եզերքն եկեր եմ
անձկադեմ,
Կուզեմ գտնել հանգստարանս իմ վերջին
մեջ ծովին:
Երբ սիրտս` սևեր, ես դժբաղդ եմ ու տրտում,
Ինչու՞, լուսի՛ն, զվարթ երես մ՜ունիս դուն.
Եվ ամեն ինչ, ծով ու աստղեր, երկինք, նավ,—
Բա՛վ է, բավ,—
Զվարթորեն ժպիտիք վրա աշխարհին,
ու Որբին...
20