Jump to content

Էջ:Lusnyak.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իր նրբակերտ թուխ աչքերը արևոտ,
ծածկելով իր հոգին:
Այսօր իրավ տեսա նորեն իր աչքեր'
արտասուքով փայփլուն.
Որ թափանցիկ քողով մ՚էր վարագուրեր
բիբերը—այնքան խոհուն.
Այդ արցունքները սակայն չեն բնավ աղի'
արցունքներուն պես նախկին,
Ասոնք աստղի բեկորներ են հրալի,
ադամանդներ թանկագին.
Ըսե՜, աղվո՜ր, անունը այն երջանկին,
որ հոսեցուց աչքերեդ
Այդ մաքրավետ մարգարիտները անգին,
հարգե՜նք զանի քեզի հետ...