Jump to content

Էջ:Lusnyak.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՁԱԿ ԷՋԵՐ

ՄԱՅՐԱՊԵՏՆԵՐԸ

Պատկերին առջև Հիսուսին ճերմակ,
Քարերուն վրա աղջիկ մը կուլար—
Մինչ բաց դռներ ներս` լույս շող մը բարակ,
Պատերուն վրա դեպ վեր կը հևար

:

Ինչ օգուտ, որ օր է և արևը ավելի աղվոր կը փայլի ու հովը ավելի կը փչե, ինչ օգուտ, որ Կիրակի է ու ամեն կին, ամեն մայր ընտանեկան տաքուկ բույնին մեջ կամ դաշտի մը կանաչներուն վրա կը զվաըճանան իրեններով: Ի՞նչ օգուտ անոնց համար, որ ամենեն անգութ մտածումով ետ պիտի մնան ընդմիշտ երջանկության սեղանեն. ահա՜ սևը, ահա՜ խաչը, ահա՜ եկեղեցին. հոն է իրենց տեղը: Մատուռի մը սև քարերուն վրա, Տիրամոր անուշիկ պատկերին տակ, անոնք կ՛ աղոթեն, խմբովին ու լռեյայն, ի՞նչ օգուտ, որ օդը այնքա՜ն աղվոր է և օրը Կիրակի: Իրենց կտավե լաչակներուն տակեն պզտիկ ու տժգույն դեմքերնին` որ դեպի կամարը կը հասնի` լույսե ու հույզե զրկված` չոբ չոր են, ջրազուրկ կուսածաղիկներու նման խե՜ղճ, մենավոր հոգիներ:

                                      45