Էջ:Lusnyak.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներս խուժելով կը հասնին կույսերուն: Բայց անոնք, որ ալ կորսնցուցած են գիտակցությունը հաճույքին, անոնք, որ աղոթելու ու բարերարելու համար միայն կ՚ապրին, անտարբեր ու անհաղորդ` անվախ թիավարին նման, որ կ՛արհամարհե ծովին կոհակները` կը շարունակեն իրենց անհույզ սրտին պաշտամունքով խնկարկել Տիրամոր սու՜րբ և մաքուր պատկերը: Բայց աս զույգ մը սևուկ աչքերուն խորը բոց մը կա, որ կը հրահրի, սա՜ սև, խաչով գոցված կուրծքին ետին սիրտ մը կա, որ կը տրոփե ու ակնարկը մեքենաբար խորանեն դեպի դուռը կերթա` գոգցես փախչելու ճամփա մը փնտրելով: Ինքզինքը կը վերհուշե պզտիկ ու ազատ, որ պահարանին դռնեն կը փախչեր դեպի մարգագետին ու հոն` խելխոլ վազքով մը կը դառնար նվագածուներուն ու շրջուն վաճաոռրդներան շուրջը: Բայց հիմակ ա՜լ լմնցած է ամեն բան, անգամ մը գլուխը առած է սև լաչակը զոր նետելը ոչ միայն մեղք մըն է, այլ ծիծաղելի, անհեթեթ բան մըն ալ է: Կապարի պես ծանր կը ճնշե գլխուն վրա, իրավ է, բայց անգամ մը ըրած է զայն կրելու ուխտը, և ասիկա բավական է զսպելու համար իր ընդվզող հոգին: «Եկեսցե»-ին մելամաղձիկ շեշտերը կ՚արթնըցնեն զինքը իր երազանքներեն, վար կը ծռե իր հրատապ ճակատը ու շրթունքները քսելով գետնի սև-սև քարերուն կուլա՜, կուլա՛ այն մեկ

47