Jump to content

Էջ:Lusnyak.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրվան վրա, որ զինքը կապեր էր կրոնքի՞ն սու՛րբ, այլ անողոք կապովը: Վերն, կամարին վրա գծագրված գունագեղ բերովբեները կարծես կը ժպտին այս անձնակեզ մարտիրոսուհիին:

(ՀԱՏՎԱԾ)

Լայնատարած դեղին ու խանձնված դաշտերուն մեջտեղ, պարտեզի մը ճերմակ ու լռակյաց պատերուն ետին է մեր ագարակը: Մեր շուրջը տափարակ ու բարեբեր հողեր կը տարածվին մինչև ծովեզերք ու մինչև հոն, ուր հորիզոնը կ՛երևա. ու տեղ-տեղ քարե ճամբու մը եզերքը ծառի փունջի մը ետև ագարակի մը կղմինդրները կամ կաթնատունի մը հողե պատերը կը նշմարվին: Ասդին, անդին, վերջանալու մոտ եղող կալեր իրենց գմբեթավոր պզտիկ գլուխները կը տնկեն, սիգապանծ ցցելով անդադար` ցորեններով լեցուն պզտիկ հասկերը` դեղին ու ոսկեզօծ: Ցորեկին, երբ արևը արտերուն վրա կը սփռե իր ոսկի ցոլքը, ոչխարներու անուշ մայունեն ու արորի մը սուր ճռինչեն ուրիշ ձայն մը չի խռովեր ագարակին մաքուր լռությունը. երբեմն գոմեն փախած չարաճճի հորթուկի մը խոշոր բաոաչյունը կը լսվի, դանդաղ ու քաղցր: Իրիկվան, երբ ստվերները կը տարածվին դաշտերուն մեջ, անասունները իրենց բնակությանը

48