Էջ:Lusnyak.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԻՆ ԵՐԱԶՆԵՐ

Օրերն արա՛գ միշտ կը սահին,
Անհետ կ'ըլլան երազներն հին,
Քաղցրությունով օժտված վերջին,
Ասուպներու սլես կը կորչին:
Հին երազներն ա՛լ չեն հիշվիր,
Մոռցունքին գոգն կ'իյնան նանիր,
Ծվեն-ծվեն ամպի նման`
Փչող հովեն ցիր-ցան կ'ըլլան:
Մեն-մի թռչող երազին հետ,
Կաթիլ մ'արյուն կ'ըլլա անհետ,
Հիշատակին հողակույտեն`
Այդ կաթիլներն վերք կը բուրեն...