Էջ:Lusnyak.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԼՈԻՍՆՅԱԿ

(արձակ բանաստեղծություն)

Մինչդեռ գիշերը իր մութ վարագույրը կը քաշե երկրիս թատերաբեմին վրա, անոք տխուր սևության տակ ծածկելով օրվան տխուր և երջանիկ գաղտնիքները, դո՜ւն, պաշտելի կուռքը բանաստեղծներուն, այդ քողը կը պատռես քու տժգույն և տմույն լույսովդ: Որչափ ոը քեզի կը սիրեն բանաստեղծները և տխուր, երազկոտ տղաքը, ես կ՚ատեմ քեզի, ո՜վ լուսին, և անտարբեր եմ լույսիդ բարերար ու աղվոր հրապույրներուն: Մինչդեռ դուն մաքրությունն իսկ ես, քու տխրագին լույսով կ՚ողողես փողոցին երկայնքը ու պատուհանես ներս ալ կը թափանցես մինչև անկողնույս սնարը, տեսեր ես, լավ գիտեմ, արցունքները, ոը շատ գիշեը երեսես վար են վազեր: Եվ որովհետև երբ ես կը քնանայի, չեղավ երբեք գիշեր մը, որ քու լույսդ դեմքիս վրա ցոլացներ անխառն ուրախության մը նշանը և քու ծնունդդ երբեք չավետեց ինձ ուրախ լուր մը, որու չի միանար տրտում հիշատակի մը կսկծագին վերքը, այո՜, ատոր համար է, որ կ՚ատե՜մ քեզի...

50