Jump to content

Էջ:Lusnyak.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿՆԵՐ ԱՌ ՀՐԱՆՏ ՆԱԶԱՐՅԱՆՑ

ՍԿՅՈԻՏԱՐ

Հրա՛ նտ, ...Ո՞վ պատմեց ձեզի իմ պատմությունս, ոչ մեկը անիկա գիտցած է ամբողջապես, բայց որչափ ալ թերի ըլլա լսածնիդ սրտերնիդ հուզեր է` և մխիթարանքներ ղրկեր եք, որոնց համար շնորհակալ եմ: Ես ալ գիտեմ, որ լույսին քովն է միշտ խավարը և անոր համար շատ անգամ նույնիսկ եթե տխուը ըլլամ` կը ջանամ խնդալ, բայց անա՜նկ խավա՜րներ կան, որոնց վրա դուք գաղափար չունիք և չեմ ուզեր, որ ալ ունենաք: ...Հավատքի մասին ունեցած կարծիքս. տղայութենես միամիտ ու սրտանց կը հավատայի Եկեղեցիին բոլրը խորհուրդներուն, և առանց հրամանի կերած պտուղ մը անգամ խիղճս կը տանջեր ու զիս դժոխքի արժանի կը դատեր: Երբ քիչ մը խելքս հասավ, հանդիպեցա Եկեղեցին ու իր խորհուրդները ծաղրող երիտասարդ-

51