Jump to content

Էջ:Lusnyak.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներու, որոնք ջանացին զիս համոզել, թե գերեզմանեն անդին ոչնչություն է և թե շինծու են Ավետարանն ու իր խոսքերը: Աստվածային սերը սիրտես չի գնաց, բայց տարակու՜յսը մտավ հոն: Սակայն, երբ հանդարտ գիշերներ պատուհանիս կրթնած կը դիտեմ անհուն երկնակամարը, որ մութը կը ճեղքե իր բյուրավոր ադամանդ ջահերով, ու լուսինը, որ ծովին երեսը բյուրեղ ցոլքերով կը բեկբեկի, կը զգամ, որ հոն՝ վերն են հոգիները անոնց՝ որ հոս չեն ալ... Գիշերը միշտ իմ վրաս ալ շատ հույզեր կը տպավորե, մանավանդ մեր բնակած ագարակը՝ Էդի Կուլե, լուսինկա գիշերները հրաշալի տեսք մը կուտան դաշտերուն և այգիներուն ու վսեմ մտածումներ կը ներշնչեն: ...Ես ալ միևնույն սիրով կը սիրեմ ամեն անոնք, որ կույր, տգեղ, հաշմանդամ են, բոլոր անոնք, որոնք մարդկութենեն հալածված են ամեն տեղ: Lc Dernier lour L'un Condammc-ն կարդացեր եմ, նույնպես Իմպեր Կալուան, երկունք ալ իրական, սարսռացուցիչ, արցունքոտ. խե՜ղճ Կալուա, որ չի գրեց, չաշխատեցավ, բան մը չըրավ, այլ միայն մտածե՜ց... մտածե՜ց. ու այս մտածմունքը զայն մեռցուց. հիվանդություններե ավելի գաղափարներ են, որ շատ հեղ մեզ կսպանեն: ...Ձմեռը կուգա կոր, երեկույթներու, պարահանդեսներու եղանակն է. Բերայի ապարանքնե- 52