Էջ:Lusnyak.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քով եղած ատենս սենյակին դուռը կը բացվի` պաղը նշդրակի պես ուսերուս մեջ կը մեխվի, ու ալ ժամերով չեմ տաքնար:

Սակայն, եղբա՛յրս, առիթ պիտի ըլլա, որ զվարթանամ, մեկը ուրախ լուր մը, զվարթ ավետիս մը չի բերեր, որ ես ալ ուրախ ըլլամ, ընդհակառակը շուրջս ամենքը` անխոս, մտախոհ մնացած ատենս իրենք ալ լուս ու տխուր դեմքեր կ՛առնեն... Դուք ինձ հետ թղթակցելով միտքս կ՛օրորեք, անուշ զբաղում մը, որով պահ մը կը մոռնամ ամեն ինչ:Բայց կ՛աղաչեմ, Հրա՛նտ, ըսածս հիմարական ըլլա թերևս, բայց ստիպված եք զիս անկեղծորեն խոսիլ, մի մխիթարել ջանաք զիս. այդ բանը կը տխրեցնե զիս. չեմ ուզեր մխիթարվելու արժանի ըլլալ... Նամակնիդ որչափ տխուր էր, եղբայրս, հիվանդի մը սնարին քով, կես գիշերին, կանթեղի մը լույսին առընթեր գրվսւծ ըլլալուն համար թերևս: Մի՛ անբաստանեք Աստված, Հրա՛նտ, ըսելով, թե անիկա դժբախտներ, զրկյալներ ըրած է. երբեմն մարդիկ են, որ իրարու կյանք կը խորտակեն ու երբեմն ալ մենք մեր ոտքերուն տակ ցավի անդունդ մը կըբանանք:

...Չեք գիտեր ինչ մեծ տրտմություն մը պատեց զիս, նորե՛ն հիվանդ, Աստվա՛ծ ինչ մեծ ոխ ունենալու է ինծի դեմ. ալ իրմե բժշկություն չեմ խնդրեր, ի՛նչ փույթ, գիտեմ, որ ձայնս պի-