Էջ:Lusnyak.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տի չի լսե, և սակայն ԿԸ ՍԻՐԵԻ ԶԻՆՔԸ... ...Ուղեղս կը ծփա, եթե տառապողներ կան, ինչու՞ ամոքողներ չի կան շատ: ...Կղզիեն իջած օրս շոգենավին խցիկին մեջ հիվանդ մանկիկի մը պատահեցա, ունևոր մարդու զավակ էր թերևս. մայրը, հայրը վայելչազգեստ անձեր էին: Սպասուհի մըն ալ կար: Բայց ոչ ոք կը նայեր պեպեքին վրա. անկյուն մը թողեր էին, ուր կը հևար ան, իր խեղճուկ, անուշ նայվածքը գետին հառած. վրան նայող չի կար: Մայրը ու հայըը իրենց բոլոր գորովը, բոլոր հիացումը կը թափեին մյուս զավակներուն վրա. շփացած, պճնված աղջիկը մը, անով կ՛զբաղեին, անոր քմայքները կը կատարեին, համբույրներ, սիրուն բառեր, ամեն բան անոր կ՚ուղղեին: Պահ մը մայրն ու հայրը աղջիկներուն հետ դուրս ելան, հարցուցի սպասուհիին, թե անո՞նցն էր այս տղան: Ըսավ, թե անոնցն էր, թե շատ խնամած էին, շատ ստակ ծախսած էին, չէր աղեկցած, թե միշտ կուլար: Կը թվեր, թե պակաս բան մը չուներ այդ տղան: Բայց ո՛չ. ամենամեծ բանը կը պակսեր այդ տղուն. ԱՆՁԱՆՁՐՈԻՅԹ ԳՈՐՈՎԸ... Ինծի այնպես եկավ, որ նայվածքի մը, ժպիտի մը, համբույրի մը կը կարոտեր ան, ու իսկույն ծաղկեփունջես կարմիր ծաղիկ մը հանեցի, տվի. այն ակնարկը զոր վրաս ուղղեց, երբեք չպիտի մոռնամ: Ինչ որ ես ըրի այդ պզտիկին համար

58