Էջ:Lusnyak.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա (Հ. Արշակյանի, Ա. Ա-) հիշատակը անմահացրած է հոգեեղբայրը` Հր. Նազարյանցը, որ ոտանավորներե զատ կը թողու կարգ մը արձակ էջեր և «Քաոսը» անուն ստվար վեպ մը, որոնք կը մնան Նազարյանցի քով» (Թեոդիկ, «Ամենույն տարեցույցը», Կ. Պոլիս, 1911. էջ 247):


ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ

(էջ 11-41)

նոճիին քով— Գրել է 1902 թ., տպագրվել է Արամ Անտոնյանի խմբագրած «Լույս»`կանանց հատուկ հանդեսում (1907, № 32), «Հուզման ժամեր» վերնագրով:
Կախօրրան— Տպագրվել է «Լույս»-ում (1908, № 11): Կախօրրան—մանկական կախովի ճոճք:
Կյանքի երկու ճամփաները— Գրել է մահվանից երեք ամիս աոաջ (1904, դեկտեմբեր): Տպագրվել է «Ծաղիկ» կիսամյա հանդեսում (1907, № 46), նախորդ ժողովածուներուն վերնագրվել է «Երկու ճամփաները», արտատվում է «Ծաղիկ»-ից:
Ըղձանք—տպագրվել է «Ծաղիկ»-ում (1907, № 35):
Կիրակնամուտ— Գրել է 1903 թ., տպագրվել է «Լույս»-ում (1907, № 28): Կիրակնամուտ կամ կիրակմուտք, ըստ քրիստոնե եկեղեցու` շսւբաթվա առաջին օրը` կիրակին, Քրիստոսի հարության հիշատակի օրն է (տերունական օր): Թե կիրակի օրվա և թե նախորդ օրերի երեկոները տոնական էին և խնկալից:
Ապրիմ-մեռնիմ— Տպագրվել է «Լույս»֊ում (1908, № 11), նախորդ ժողովածուներուն «Քմայքին հանձնված» տողը տսլագրվել է «Մեջտեղը կորսված»: Արտատպվում է «Լույս»-ից:

62