Jump to content

Էջ:Lusnyak.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու հոգնաբեկ շրթունքներու վրա ցրտին,
Մեռնող վերջին աղոթքի մը պես մաքուր,
Մեռնի՜լ, ո՜վ քույր, ու գերագույն վայրկյանին,
Թո՜ղ լա՜ երգը անճելյուսի1 մը տըխուր:
Ու երբ բացվին ցայգանուշներն լուսարծաթ,
Հիվանդ հոգին նոճեսոսափ ու աղու,
Սրսըփալե վերջ յո՜թն անգամ հիասթա՜փ,
Մեռնի՛, առանց մնաս բարով մ՚ըսելու...

Հր. Նազարյանց

Երկրորդ՝ «Հոգիներուն արցունքը» ժողովածուն ընդգրկում է նախորդում տպագրված բանաստեղծությունները («Հալպետհրատ», 1959. կազմող՝ Ա. Կոթիկյան): Մենք այլ նպատակ ենք ունեցել դարասկզբի և հետագա շրջանի արևմտահայ մամուլում և հանդեսներում գտնել անհայտ բանաստեղծություններ, արձակ էջեր, նամակներ` բանաստեղծուհու ուշարժան գրական ժառանգությունը փոքր ի շատե ամբողջացնելու համար: Իսկ ինչպես պարզվում է` Հ. Արշակյանի ստեղծագործական կյանքը եղել է զարմանալիորեն բեղուն. «Գրել է ֆրանսերեն ոտանավորներու պզտիկ տետրակ մը, ոտանավորներ`քառասուն-հիսունի մոտ» (Նույն տեղում, էջ 19): Ափսոս, որ ոչ բոլոր ստեղծագործականներն են պահպանվել:

1. Անճելյուս, անժելլուս. (anqelus), (ֆրանս.)— Հրեշտակ տեառն, աղոթք, որը սկսվում է վերոհիշյալ բառով և կատարվամ է առավոտյան, կեսօրին, երեկոյան, ի պատիվ Քրիստոսի մարմնավորման` մարդեղության: Դարասկզբին արևմտահայ իրակունության մեջ մեծ ճանաչում ուներ ֆրանսիացի նկարիչ ժան Ֆրանսուա Միլլերի (1814-1875) «Անժելյուս» կտավը (Տե՛ս «Շանթ», 1912 թ„ № 27, էջ 35-36):

61