ՆԱՄԱԿՆԵՐ (էջ 51—59)
Արտատպվում են Հերանուշ Արշակյան, «Իր կյանքը և բանաստեղծությունները» հատորից:
Եղի Կոզե (թրք.)— յոթ աշտարակ, Կ. Պոլսի ծովափնյա արվարձաններից, որ կից է նույնանուն հայտնի պարիսպներին:
Le Dernier lour L’un Condamne (ֆրանս.—«Դատապարտյալի վերջին օրը», ֆրանսիական դեմոկրատական ռոմանտիզմի հիմնադիր Վիկտոր Հյուգոյի (1802-
1885) վաղ շրջանի վեպերից (1829):
Անտոնյան Արամ (1875-1951)— գրող, հրապարակագիր, հրատարակիչ:
Արշակ Հակոբ (մահացել է 1890 թ.)— ազգային, մշակութային գործիչ, հիմնադրել է Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասի Ազգային մատենադարանը, խմբագրել է «Տնտես» հանդեսը:
Ալֆրեդ դը Մյուսե (1810-1857)— ֆրանսիացի ռոմանտիկ բանաստեղծ ֆրանսիական ռոմանտիկական թատրոնի հիմնադիրներից:
Ալֆրեդ ղը Լամարթին (1790-1869)— բանաստեղծ,հասարակական-քաղաքական գործիչ, ֆրանսիական ռոմանտիկական քնարերգության նախակարապետը:
Թեոդիկ (Լապճինյան Թեոդորոս, 1873-1928)— խմբագիր, գրող, հրատարակիչ նշանավոր «Ամենուն տարեցույց»-ների:
Մկրտիչյան Կորյուն (1866-1892)— բանաստեղծ, ուսուցչություն է արել Կարնո Սանասարյան վարժարանում:
Նազարյանց Հրանտ (1884-1962)— բանաստեղծ մշակութային գործիչ:
Ոսկյան Կարապետ (1869-1901)— բանաստեղծ, 1911 թ. Սիպիլի (Զապել Ասատուր) առաջաբանով տպագրվել է նրա «Սրտի ժամեր» ժողովածուն:
64