Էջ:Lusnyak.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Պարսամյան Մերուժան (1882-1944)— բանաստեղծ, խմբագիր, հրապարակախոս: Խմբագրել է «Շանթ» գրական-գեղարվեստական կիսամյա պատկերազարդ հանդեսը:
Պեշկյոթուրյան Գարեգին (1868-1891)— բանաստեղծ, եղել է Խարբերդի Եփրատ քոլեջի անգլերեն լեզվի և երաժշտության ուսուցիչ:
Տեմիրճիպաշյան Եղիա (1851-1908)— բանաստեղծ, փիլիսոփա, տնտեսագետ, բառարանագիր, խմբագիր նշանավոր «Շարժում գրական և իմաստասիրական», «Երկրագունդ» հանդեսների:
Մարմարա— ծով` Դարդանել և Բոսֆոր նեղուցների միջև:
Պալըգլը— Կ. Պոլսի Եղի Կուլե պարիսպներից անդին` արվարձան, հայտնի հայոց և հունաց ազգային հիվանդանոցներով և հնագույն գերեզմանատներով:
Բժի՜շկ, բժշկեա՜ զանձն քո— Ավետարան ըստ Ղուկասի, գլ. Դ, 23:
Շիշլի— Բերայի մեջ մտնող թաղերից` հայտնի իր
հայոց գերեզմանատնով:

5. Հ. Արշակյան