քրիստոնեական եկեղեցու, հայտնի սկզբունքի կողմը «օրք ընդ իշխանութեամբ են ի մտերմութեան կեալլ», - իշխանության ներքո եղողները հավատարմությամբ պիտի կենան:– «Զի ոչ ուստեք է, ասէ, իշխանութիւն, բաց յաստուծոյ. և որք են՝ յաստուծոյ են» (Ժ. 110), ասում է նա հետևելով Ավետարանին և Պողոս առաքյալին. «Այլ և զթագաւորս և զիշխանս և զդատաւորս ի խաղաղութիւն և ի շինութիւն աշխարհի կարդեաց աստուած. զի զամբարիտս, զշունս, զգողս, գկախարդս և զամենայն անիրաւս պէս–պէս տանջանոք և մահուամբ զարհուրեցուսցեն. զի ամենայն չարագործք ըմբռնեալ ի յահէ արգելքին ի չարեաց»։ Այդ է իշխանավորների գոյության հիմքը. «Բայց է և ի նոուն, անիրաւութիւնք նման նոցա այսինքն՝ ինչպես շնացողները, ամբարիշտները, գողերը…) և առաւել ևս, որք կաշառօք և կամ այլ ևս չարեօք բազմացուցանեն գանօրէնութիւնս համարձակեալ ի վնասս»։ Այդպիսի անիրավ իշխանավորներին նա միայն աստուծու բարկությամբ և հանդերձյալ կյանքով է սպառնում. «Եւ վասն այսորիկ բանտն դրունք բարկութեան սովոյ և սրոյ և գերութեան և պէսպէս վտանգից և մահուց, և յետ աստեացս ի հրախառն խաւարն արտաքին, ուր լալ աչաց է և կրճել ատամանց» (Ժ. 104 և հա.)։ Այս միևնույն խնդրին, այսինքն՝ իշխանների ու դատավորների պարտականությանը, դաոնում է նա ուրիշ անգամներ ևս, այսպես, օրինակ, Ը. ճառի մեջ՝ «Յանդիմանութիւն դժնդակ վարոլց և ընծայութիւն առաքինութեան հանդիսից»: Դա ուղղված է ընդդեմ բարքերի ապականության՝ պոռնկության և անառակության, և այլ գարշելի ախտերի, որոնք մարդուն ստորացնում են ավելի քան անասուններք:
Մաշտոցն ուրիշ ազգերի իրավարարության և հունական գրավոր «իրավունքի» մասին խոսելիս՝ մի խոսք անգամ չի ասում հայերի համար։ Դրա փոխանակ նա սկզբի ճառերի մեջ խոսում է նաև դավանաբանական խնդիրների մասին, որ նա չէր կարող անուշադիր թողնել։ Այս մասին նրա և Եզնիկ Կողբացու տեսակետները նույն են և երկուսի մեջ ևս դրանք գրեթե նույն ձևով և նույն բառերով են արտահայտված։ Եզնիկի ուսումնասիրության մեջ կհիշատակվին համապատասխան կտորները նաև «Յաճախապատումից»։ Առհասարակ ուրիշ դեպքերում էլ երկուսի մեջ կան նման կտորներ: Բերենք այստեղ մի հատված, ուղղված տարրապաշտության, կրակ ու ջուր և արեգակ պաշտելու դեմ, որի նմանը կա և Եզնիկի մեջ, քանի որ դա արդիական նշանակություն է ունեցել այն ժամանակ:
«Եվ որք մոլորեցան ի ճշմարտութենէ անտի, բարկութիւն Աստուծոյ կայ մեայ է վերայ նոցա: Զի զտարերս ամենայն աոտաոա արարին, զշնչաւորո, և զանշունչս, զջուր և զհուր: Զի ջուր(ք)ն ի պէտս կենդանէաց արարան յԱստուծոյ` որ արբուցանեն զերկիր և դարձեալ ապականին նեխելով և նուաղելով: Եւ հուր առ ի պէտո մեր արարաւ, որ դարմանօք վառի և սպառաւորէ մեզ. և ի պակասել կերակրոյն, շիջանի և ապականի: Եղեալք և Նույնպէս և հողմք և ամպք ի պէտո ևս այլ արարածոց արարան, և ոչ ինքեանք եղեն և ապականացուք են` յորդելով և պակասելով օգտել և վնասել, զիւրեանց տկարութիւնն ցուցանելով, ստեղծանեն պատկերոյարարածոց Աստուծոյ աստուածս, սուտ են և ապականին որպէս իմաստանոց է քաջայայտ: Նա և